«Հարսնաքար»-ը, Գասպարյանի առանձնատունը, Միքայելյանի տնակը․ Սևանի ափի որ գույքերը կքանդի պետությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

«Մեկը «Հարսնաքար»-ն է, մյուսը նախկին փոխոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատունն է, գույքերից մեկը Նորայր Փանոսյանին է պատկանում»,- գլխավոր դատախազը թվարկում է Սևանա լճի ափին օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը։  

Աննա Վարդապետյանն այսօր շուրջ 20 րոպե Կառավարության նիստում ներկայացրեց դրանք պետությանը վերադարձնելու ուղղությամբ կատարած աշխատանքները:  Գույքերի սեփականատերերը պատահական մարդիկ չեն։

«Իհարկե, այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, քույրերի, զոքանչների, փոխկապակցված այլ անձանց հետ։ Առանձնատունը, որը նշեցի պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին»,- ասաց դատախազը։

Նկատենք, որ Սասուն Միքայելյանի՝ 1 հա մակերեսով 68 միլիոն 343 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքի վարձակալության պայմանագիրը ևս իրավապահներին կասկածելի է թվացել։ Դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մրցույթը կազմակերպվել է 2004 թվականին, սակայն հաղթողի հետ պայմանագիրը կնքվել և պետական գրանցում է ստացել 2021 թվականին: Այս հիմքով օրեր առաջ վարձակալության իրավունքի վկայականն ուժը կորցրած է ճանաչվել, ինչը նշանակում է՝ առաջիկայում ԵԿՄ ղեկավարին պատկանող տնակները կքանդվեն:

Factor TV-ն դեռ 7 տարի առաջ էր մանրամասն ուսումնասիրել ափամերձ շքեղ առանձնատները, հյուրանոցային համալիրները և հանգսյան տները՝ վեր հանելով նաև դրանց մասով կնքված վարձակալության կասկածելի պայմանագրերը։ Օրինակ՝ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրի դեպքում, որ դեպի լիճ ելք ունի, և բիզնես-տեսանկյունից գտնվում է բավականին լավ դիրքում, տարածքի վարձակալության վճարը 1 մլն 36 հազար դրամ է կամ 1 քմ-ը՝ ընդամենը 37 դրամ: Վարձակալության հիմունքներով մոտ 1 հեկտար հողակտոր ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ 2,5 հա տարածք ունի նրա փեսա, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյան և այլք։ 

Ուշագրավ է, որ տարբեր տարիներին դրանց ապօրինի լինելու և ապամոնտաժվելու մասին խոսվել է իրավապահ մարմինների կողմից, սակայն գործուն քայլեր, այդպես էլ չի ձեռնարկվել։ 

Հեղափոխությունից 2 ամիս անց այդ մասին խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ես ազգային պարկի տնօրենին խնդրել եմ, որ ինքը տա տեղեկանք բոլոր վարձակալների մասին, դե յուրե և դե ֆակտո վարձակալների, այդ թվում՝ տարածքում հայտնված առանձնատների մասին և դրանց հարաբերությունների մասին օրենքի և իրավունքի հետ։ Մենք պետք է հասկանանք այդ առանձնատների ճակատագիրը, նրանցից մի մասով, իհարկե, իրավապահ մարմինները կզբաղվեն»։

Իրավապահ մարմիններին, փաստացի, 7 տարի անհրաժեշտ եղավ քանդման, օտարման որոշումներ ունենալու համար։ Սակայն ոչ բոլորը շինությունները կապամոնտաժվեն։

«Գույքերը կարող են ունենալ տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ, որը կարելի է կիրառել և ես կխնդրեմ, որ Կառավարությունը որոշ գույքերի հետ կապված աշխատանքային կարգով քննարկումների ընթացքում, եթե հնարավոր է հստակ չափանիշներ սահմանի՝ որ դեպքում են գույքերը միանշանակ ենթակա քանդման, և որ բացառիկ դեպքերում են կարող են տրամադրվել Առողջապահության, Կրթության, Պաշտպանության նախարարություններին՝ հանրօգուտ սոցիալական նպատակներով օգտագործելու համար»,- առաջարկեց Աննա Վարդապետյանը։

Արդյո՞ք կքանդվեն ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող, տարիներ շարունակ հանրության և իշխանության կողմից քննարկվող այս շքեղ կառույցները, թե՞ դրան կօգտագործվեն սոցիալական նպատակներով, աշխատանքային քննարկման արդյունքում կորոշվի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան