Սուքիասյանների պատասխանը․ ինչ է լինելու «Ռոսիա տոնավաճառի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

30 տարի առաջ հիմնադրված «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցներն ասօր բողոքի էին դուրս եկել․ երեկ տնօրինությունը բանավոր հայտնել է՝ պատրաստվում են վերանորոգել տարածքը, պետք է ազատեն տաղավարները։

Տոնավաճառը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Առևտրականների խոսքով՝ իրենց առաջարկվել է այլ տարածք «Երևան» տոնավաճառում, որը նույնպես Սուքիասյաններին է պատկանում։

Առևտրականները ստորագրահավաք սկսեցին, նաև դիմում հանձնեցին՝ այն հասցեագրելով ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին ու նրա եղբորը՝ Էդուարդ Սուքիասյանին։ Առևտրականները Սուքիասյան եղբայրներից խնդրեցին կա՛մ վերանորոգումից հետո իրենց տրամադրել տաղավարներ, կա՛մ խելամիտ ժամկետ՝ տոնավաճառն ազատելու համար։

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ տարածքի վերանորոգումը կիրականացնեն 4-5 ամիս հետո, որից հետո բուտիկներ կտրամադրեն առևտրականներին։

Մկրտչյանի խոսքից ենթադրելի է, որ, այնուամենայնիվ, միայն տոնավաճառ չի լինելու։ Բացի տոնավաճառից՝ ի՞նչ այլ բիզնեսներ կգործեն, խոսնակը փակագծեր չբացեց։

«Ռոսիա» տոնավաճառում հագուստ վաճառող Ալինա Հարությունյանն էլ ասաց, որ իրենց պահանաջները բավարարվել են՝ վերանորոգումն ամիսներ անց կսկսեն, իրենք էլ արդեն վերսկսել են աշխատանքը։

Ստացվում է՝ տոնավաճառում վերանորոգում կսկսվի խորհրդարանական ընտրություններից հետո․ այս անգամ Խաչատուր Սուքիասյանն  ընտրական ցուցակում չի լինի։ Թե ինչո՞ւ է խոշոր գործարարը որոշել պատգամավոր չդառնալ, որևէ պարզաբանում չի ներկայացրել։ 

Ի դեպ, 2021-ին խոշոր գործարարների պատգամավոր լինելուն դեմ էր արտահայտվել Տիգրան Ավինյանը՝ այդպես էլ չընդգրկվելով ՔՊ-ի ցուցակում։ Այս ընտրություններին, երբ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը չեն լինելու ՔՊ ցուցակում, Տիգրան Ավինյանը տարեվերջյան իր ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, որ իր թեկնածությունը հաստատվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան