2025-ի ընթացքում 84 վարույթ ենք նախաձեռնել․ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 14:16
 NYMEX․ Ոսկու գինն աճել է
13.06.2026 | 13:56
Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Դևիսի գավաթին ընդառաջ
13.06.2026 | 13:33
Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
13.06.2026 | 13:18
«էն փողը տվի՞ր», «Չէ, հեսա կտամ ապո, տալով ման եմ գալի»․ ՀԿԿ-ն ընտրակաշառքի մասին գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 13:14
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

2025 թվականին ՀՌՀ-ն նախաձեռնել է 84 վարույթ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Ձեզ այդ թիվը ոչինչ չի ասի, եթե ես համեմատություն չանեմ։ Օրինակ՝ 2011-ից 2018 թվականը, յոթ տարվա ընթացքում մեր հանձնաժողովը նախաձեռնել էր ընդամենը 15 վարույթ։ 15 վարույթ յոթ տարվա մեջ, և միայն անցյալ տարի 84 վարույթ, պատկերացնո՞ւմ եք տարբերությունը, և ընդհանրապես 2019 թվականից մինչև նախորդ տարի մոտ 400 վարույթ ենք նախաձեռնել, որի արդյունքում պարզ է, որ որոշ լրատվամիջոցներ պատիժներ են կրել ֆինանսականից մինչև օրինակ, հաղորդումների կասեցում։

Մամուլում հրապարակումներ եղան, որ մենք շատ կոշտ ենք մոտենում, որ մենք խոչընդոտում ենք մամուլի աշխատանքը, որ մենք ոտնահարում ենք խոսքի ազատությունը։ Տեսեք, մեծ մասը այդ վարչական վարույթների, բովանդակային բնույթ են կրել։ Օրինակ՝ հեղինակային իրավունքի խախտում, ինչը շատ կարևոր է, մենք բացի ամեն ինչից ունենք նաև միջազգային պարտավորություններ։ Մենք ունենք այստեղ տնտեսավորող սուբյեկտ, որոնք գումար են ծախսում, դրսից հաղորդումներ են բերում կամ պատրաստում են, և նրանք վնաս են կրում։

Երկրորդը բռնության տեսարաններն են, որի դեմ կարևոր է պայքարելը։ Մի մասը գովազդի օրենքի խախտումներն են և այդ պատիժները ևս կրում են հանրօգուտ բնույթ, որովհետև մենք չենք կարող թույլ տալ այն ապրանքատեսակի գովազդը, որը վնասում է ֆիզիկական և հոգևոր առողջությանը»,-նշեց Հակոբյանը։

ՀՌՀ նախագահի խոսքով՝ հանձնաժողովի նկատմամաբ դատական հայցերը նույնպես մեծ թիվ են կազմում․ «Միայն անցյալ տարի մենք մասնակցել ենք 14 դատական գործընթացում, վեցը արդեն ավարտվել է, այդ միայն մեկ տարվա ընթացքում։ Էլի պիտի համեմատություն բերեմ, որ 2011-ից 2018 թվականին հանձնաժողովի դեմ եղել է ընդամենը երեք դատական հայց։ Տեսեք, էլի յոթ տարվա մեջ ընդամենը երեք, նախորդ տարի միայն 14 դատական գործընթացներում ենք եղել։ Դա մեզ միայն ուրախացնում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։