Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Լուրեր

29.10.2026 | 13:48
ChatGPT-ն Amazon-ի ծրագրավորողի համար էպիլեպսիայի դեղամիջոցի չափաբաժինը նվազեցնելու ծրագիր է կազմել՝ առաջարկելով թաքցնել բժիշկներից․ աղջիկը հանկարծամահ է եղել
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը երեկվանից քննում է Խաչատրյանի խափանման միջոցի հարցը, արդեն այսօր դատարանը որոշում կայացրեց ևս 2 ամսով երկարաձգել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Դատախազությունը հայտարարեց, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել նրա` ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո, բայց Խաչատյանը հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից: Դրան զուգահեռ Խաչատրյանի պաշտպանական կողմը նրա ձերբակալումից կադրեր հրապարակեց, որտեղ երևում է, թե ինչպես են պատգարակով տեղափոխում ՊԵԿ նախկին նախագահին։ Փաստաբանների խոսքով՝ Խաչատրյանի առողջական վիճակը շատ ծանր է և նրան բուժում է անհրաժեշտ։ Դատարանը, սակայն, ձերբակալման հաջորդ օրը երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Դատարանում քննվող գործի շրջանակներում նրան վերագրվում է 9 դրվագ հանցագործություն, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ:

Խաչատրյանի գործը 2020 թվականից դատարանում է։ Արդեն երրորդ դատավորն է քննում այն։ Առաջին անգամ գործը քննել է Երևանի քրեական դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, սակայն 65 տարին լրանալու կապակցությամբ անցել է թոշակի, լիազորությունները դադարել են։ Դրանից հետո գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին, վերջինիս լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցել է։ Այժմ գործով երրորդ դատավորը Վարդգես Ստեփանյանն է։

Գահիկ Խաչատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Ռոզա Վարդանյան