Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան երկրորդ հաղթանակն է տարել Իտալիայում անցկացվող Valle d’Aosta Ladies Open մրցաշարում ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:
1/8 եզրափակիչում 24-ամյա թենիսիստը երեք սեթում հաղթել է 164-րդ ռակետ, չեխ Գաբրիելա Կնուտսոնին՝ 1:6, 6:2, 6:3: Մրցախաղը տևել է 1 ժամ 43 րոպե:
Քառորդ եզրափակիչում Ալինա Չարաևայի մրցակիցը կլինի կամ իսպանացի Մարիա Բասոլսը (115-րդ ռակետ), կամ ռուսաստանցի Էրիկա Անդրեևան (214-րդ ռակետ):
WTA-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչը 100-րդ տեղում է:
Դավիթ Եղիազարյան

