ԱՄՆ-ն բանակցել է Ադրբեջանի պետական գործակալությունների հետ, որ ներդրումներ ունենան ԹՐԻՓՓ-ում ներգրավվելիք ընկերություններում․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, մասնավորապես՝ Սյունիքով անցնող 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցման և շահագործման հարցերին։ Պատգամավորը պնդել է, որ «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում քննարկվող լուծումները ենթադրում են Հայաստանի ինքնիշխանության զիջում և անվտանգային լուրջ սպառնալիքներ։

Վարդանյանը նշել է, որ թեև իշխանությունը հայտարարում է ինքնիշխանության պահպանման մասին, իրականում այդ ճանապարհի համար նախատեսված է այլ ռեժիմ։

«Ճանապարհի մի մասը՝ 42 կիլոմետր… առանձնացված է, «Թրիփ» անվանումն է տրված… ու այդտեղ կա առանձնակի ռեժիմ։ Միայն դրա համար դետալացված բեք-օֆիս, ֆրոնտ-օֆիս… առանձին նկարագրել են՝ ինչպիսի հսկողություն պիտի լինի։ Ինչի՞ այդ նույն ռեժիմը, որը Սյունիքով անցնող ճանապարհի վրա գործելու է… ինչի՞ Նախիջևանով անցնող ճանապարհի վրա, որը Հայաստանն է ստացվում, չկա այդ նույն ռեժիմը»,- հարցադրում է արել պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորը հատուկ ուշադրություն է հրավիրել ԱՄՆ պետական պատվիրակության և Ադրբեջանի պաշտոնյաների հանդիպման պաշտոնական հաղորդագրության վրա՝ պնդելով, որ դրանում խոսվում է ադրբեջանական կապիտալի ներգրավման մասին։ Ըստ Վարդանյանի՝ ԱՄՆ-ն բանակցում է, որպեսզի ադրբեջանական կողմը ներդրումներ անի այն ամերիկյան ընկերություններում, որոնք պետք է շինարարություն իրականացնեն Սյունիքում։

Վարդանյանը եթերում ուղիղ մեջբերել է հաղորդագրության բովանդակությունը. «Այցի նպատակը ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների զարգացման գործում ներգրավված ամերիկյան մասնավոր ընկերությունների և Ադրբեջանի պետական գործակալությունների միջև կապեր հաստատելու և ադրբեջանական կազմակերպությունների համար այդ ընկերություններում կորպորատիվ ներդրումներ ունենալու հնարավորությունների ուսումնասիրությունն է»։

Պատգամավորը սա որակել է որպես անվտանգային սպառնալիք. «ԱՄՆ-ն բարձրաստիճան պետական դելեգացիա է կազմում, ուղարկում Ադրբեջան՝ պետական գործակալությունների հետ բանակցի, որպեսզի նրանք կորպորատիվ ներդրումներ ունենան այն մասնավոր ընկերություններում ամերիկյան, ովքեր պիտի ներգրավված լինեն «ԹՐԻՓՓ»-ում։ Հիմա հայկական կողմը ի՞նչ գործիքակազմ ունի էսպիսի վտանգները, ռիսկերը կանխելու»։

Ի պատասխան այն դիտարկմանը, թե նախկին իշխանությունների օրոք ևս եղել են թուրքական կապիտալով ընկերություններ, Քրիստինե Վարդանյանը հակադարձել է՝ նշելով, որ իրավիճակը արմատապես փոխվել է 2020 թվականի պատերազմից հետո։

«Եթե դուք չեք հասկանում տարբերությունը 2020-ից առաջվա Հայաստանի և 2020-ից հետոյի Հայաստանի՝ հաղթած երկրի, անվտանգությունը ապահովել կարողացող երկրի ու հիմիկվա իրավիճակի տարբերությունը, դա մեծագույն խնդիր է։ Մենք հիմա ամենախոցելի վիճակում ենք, մեր նորանկախ պատմության մեջ»,- նշել է Վարդանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան