Այսօրվանից ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Այսօրվանից ԱՄՆ-ն անորոշ ժամկետով դադարեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի և ավելի քան 70 երկրի քաղաքացիների համար։ Պետքարտուղարությունը հայտնել է, որ վերանայելու է ներգաղթային վիզաների տրամադրման քաղաքականությունը՝ ապահովելու համար, որ «բարձր ռիսկայնության երկրների» ներգաղթյալները չօգտվեն Միացյալ Նահանգների սոցիալական ապահովության համակարգից։

Հայաստանից բացի՝ ԱՄՆ ներգաղթի վիզաների տրամադրումը դադարեցվում է նաև տարածաշրջանի մյուս երկրների՝ Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Բելառուսի քաղաքացիների համար։

Միաժամանակ, ներգաղթային վիզայի դիմորդները կարող են ներկայացնել վիզայի դիմումներ և մասնակցել հարցազրույցների։ Պետքարտուղարությունը հայտնում է, որ կշարունակեն դիմորդների համար հանդիպման օրեր նշանակել, բայց այս շրջանում ներգաղթային վիզաներ չեն տրամադրվի։

Ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը չի վերաբերում երկքաղաքացիություն ունեցող այն անձանց, որոնք դիմում են ԱՄՆ սահմանափակումներում չընդգրկված երկրի վավեր անձնագրով։ Այն չի տարածվում նաև այն քաղաքացիների վրա, որոնք, որպես միգրանտ, արդեն ունեն ներգաղթային վիզա։

Հունվարի 21-ից ուժի մեջ մտնող սառեցումը չի տարածվի ոչ ներգաղթային վիզաների, տուրիստական, ուսումնական ​​կամ գործարար վիզաների դիմորդների վրա։

Միջազգային լրատվամիջոցները կանխատեսում են, որ ներգաղթային վիզաների դադարեցման որոշումից հետո ԱՄՆ-ի ոչ ներգաղթային վիզաների պահանջարկն առաջիկա ամիսներին կտրուկ աճելու է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ը կասեցրել է շուրջ 30 տարի գործող ներգաղթի վիճակախաղի (Գրին քարտ) ծրագիրը։

Անի Թամրազյան