Հայաստանը 5 հրաձիգ կունենա Մյունխենի մրցաշարում
Հրաձգության Հայաստանի հավաքականը 2026 թվականը կսկսի Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարով։
Հունվարի 20-25-ը հայ հրաձիգները կմասնակցեն H&N Cup մրցաշարին, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։
10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում հանդես կգան Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը և Զավեն Իգիթյանը։ 10մ օդամղիչ հրացանի պայքարին հայտավորվել են Հրաչիկ Բաբայանը և Արտյոմ Գրիգորյանը
Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։