WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա

Լուրեր

29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ բանակի շուրջ 1500 զինծառայող ստացել է հրահանգ պատրաստվել տեղափոխման Մինեսոտա նահանգ, որտեղ չեն դադարում միգրացիոն ոստիկանության գործողությունների դեմ բողոքի ակցիաները։ Այդ մասին կիրակի՝ հունվարի 18-ին, հայտնել է ամերիկյան The Washington Post թերթը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության անանուն պաշտոնյաներին։

Աղբյուրի տվյալներով՝ կարող են ներգրավվել 11-րդ օդադեսանտային դիվիզիայի երկու հետևակային գումարտակներ։ Դրանք տեղակայված են Ալյասկայում և հարմարված են ցուրտ կլիմային։ Ներկայումս Մինեսոտայի հյուսիսում ցերեկային ջերմաստիճանը մոտ −15°C է, իսկ գիշերը՝ −20°C-ից ցածր։

WP-ի աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից զորքերի պատրաստումը բնութագրել է որպես «խելամիտ պլանավորում»՝ ընդգծելով, որ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ Ինչպես գրում է պարբերականը, զինվորների ուղարկումը ցույցերը ճնշելու նպատակով կլինի առաջին նման դեպքը 1992 թվականից ի վեր։ Այն ժամանակ զինված ուժերը ներգրավվել էին Լոս Անջելեսի անկարգությունների ժամանակ։

Հունվարի 15-ին Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում բացահայտ գրել էր, որ կարող է կիրառել 1807 թվականի ԱՄՆ «Ապստամբության մասին օրենքը», որը թույլ է տալիս բանակի օգտագործումը երկրի ներսում։ Մինեսոտայում բողոքողներին հանրապետական գործիչը անվանել է «ապստամբներ»։

Մինեսոտայի բնակիչները ամեն օր դուրս են գալիս բողոքի ակցիաների այն բանից հետո, երբ հունվարի 7-ին Մինեապոլիսում անցկացված ռեյդի ընթացքում ներգաղթի ոստիկանության (ICE) գործակալը կրակել և սպանել է ԱՄՆ քաղաքացի Ռենե Նիկոլ Գուդին։ Քաղաքի և նահանգի իշխանությունները հանդես են եկել միգրացիոն ոստիկանության գործողությունների դեմ։ Մինեապոլիսի քաղաքապետ, դեմոկրատ Ջեյքոբ Ֆրեյը ICE-ի գործակալներից պահանջել է «հեռանալ քաղաքից»՝ հայտարարելով, որ նրանց գործողությունները վտանգ են ներկայացնում բնակիչների անվտանգության համար։

Միևնույն ժամանակ ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է հետաքննություն Ֆրեյի և Մինեսոտայի նահանգապետ, դեմոկրատ Թիմ Ուոլզի դեմ։ Նրանց կասկածում են դավադրության մեջ՝ նպատակ ունենալով խոչընդոտել միգրացիոն ոստիկանության գործունեությանը։

Ուոլզը հայտարարել է, որ դատական համակարգի օգտագործումը քաղաքական ընդդիմախոսների դեմ ավտորիտար պրակտիկա է։ Նրա խոսքով՝ Ռենե Գուդի մահվան հետ կապված քննության առարկա չդարձած միակ անձը մնում է այն դաշնային գործակալը, որը նրա նկատմամբ զենք է կիրառել։