ԵՄ երկրների դեսպանները հավաքվում են արտակարգ նիստի․ պատճառը Թրամփի հայտարարությունն է

Լուրեր

29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական առաջնորդները Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիա զինվորականներ ուղարկած երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքները համարում են անընդունելի և սխալ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել է, որ Փարիզը հավատարիմ է ազգերի ինքնիշխանությանն ու անկախությանը՝ թե՛ Եվրոպայում, թե՛ դրա սահմաններից դուրս, և հենց այդ հիմքով է որոշում կայացրել միանալ Դանիայի նախաձեռնած զորավարժություններին Գրենլանդիայում։

«Ոչ մի սպառնալիք չի կարող ազդել մեզ վրա՝ ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում, ոչ էլ աշխարհի որևէ այլ վայրում, երբ բախվում ենք նման իրավիճակների։ Մաքսատուրքերի սպառնալիքները տվյալ համատեքստում անընդունելի և անհարիր են»,-հայտարարել է Մակրոնը։ Նա հավելել է, որ եվրոպացիները «կարձագանքեն միասնական և համակարգված կերպով»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի դաշնակիցների հավաքական անվտանգությունն ապահովելու համար մաքսատուրքեր սահմանելը բացարձակապես սխալ է»։

«Իհարկե, մենք այս հարցը անմիջականորեն կքննարկենք ԱՄՆ վարչակազմի հետ»,-հավելել է Սթարմերը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ Գրենլանդիայի հարցը քննարկվում է ՆԱՏՕ-ի շրջանակում։

«Մենք կիսում ենք ամերիկյան կողմի մտահոգությունը, որ Դանիայի այս հատվածը ավելի հուսալի պաշտպանության կարիք ունի։ Հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի շրջանակում կհաջողվի հասնել փոխընդունելի լուծման»,-հայտարարել է Մերցը։

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկկե Ռասմուսենը Թրամփի հայտարարությունն անվանել է «անսպասելի»։

«Գրենլանդիայում ռազմական ներկայության ավելացման նպատակը, որին հղում է անում ԱՄՆ նախագահը, հենց Արկտիկայում անվտանգության բարձրացումն է»,- հավելել է նա։

Եվրամիության երկրների դեսպանները հունվարի 18-ին կհավաքվեն արտակարգ նիստի՝ կապված Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունների հետ, փոխանցում է Reuters-ը։ Նիստը հրավիրել է Կիպրոսը, որը հունվարի 1-ից նախագահում է ԵՄ խորհրդում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր 10 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին այն ութ երկրների դեմ, որոնք իրենց զինվորականներին ուղարկել են Գրենլանդիա՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի։ Մաքսատուրքերը կսկսեն գործել փետրվարի 1-ից, իսկ հունիսից կբարձրանան մինչև 25 տոկոս, եթե Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի գնման վերաբերյալ համաձայնություն չկայացվի։