Ինչո՞ւ տուրիստական գործակալությունները զբոսաշրջիկների համար գրավիչ չեն համարում թանգարանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Զբոսաշրջիկներին առաջարկվող հայկական տուրիստական գործակալությունների փաթեթներում մի շարք թանգարաններ տեղ չունեն. լավագույն դեպքում զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան, իսկ հայ մշակույթը ներկայացնող կարկառուն դեմքերի թանգարանները ստվերվում են:

Այս մասին ահազանգում են թանգարանների տնօրենները՝ շեշտելով, որ խնդիրը մասնավոր չէ, այն համընդհանուր բնույթ է կրում: Իսկ ո՞վ է որոշում՝ տվյալ տուր-փաթեթներում մշակութային ո՛ր կառույցները պետք է ներառել, ինչի՞ հիման վրա է կայացվում որոշումը, և ո՞վ է մշակում այդ քաղաքականությունը: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի խոսքով՝ խնդիրը բավական ցավոտ է, իրականությունը՝ ոչ հուսադրող: Թանգարանի տնօրենը նկատում է, որ խնդրի լուծման հարցում մեծ դեր կարող է ունենալ կառավարությունը: Օրինակ՝ երբ Հայաստանն արտերկրից հայտնի հյուրեր է ունենում, երկրի ղեկավարը նրանց Ծիծեռնակաբերդ տանելուց բացի՝ պետք է ուղեկցի թանգարաններ: Իսկ քանի դեռ կառավարությունն այդ գործելաոճը չի որդեգրել, տուրիստական գործակալությունները շարունակելու են հետևել այդ օրինակին:

Տիկին Սարյանի խոսքով՝ այսօր Հայաստանը հանրահռչակելու հետ կապված մեծ խնդիր ունենք: Զբոսաշրջիկներին առնվազն պետք է ճանաչել տալ հայ նշանավոր գործիչներին, որոնք մեծ ավանդ ունեն նաև համաշխարհային արվեստի ոլորտում:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը ևս փաստում է, որ թեև թանգարանները զբոսաշրջիկների հետ առանձին աշխատանքներ տանում են, սակայն թանգարանների և տուրիստական գործակալությունների համագործակցությունը ստացված չէ: Տիկին Թուխիկյանի խոսքով՝ թանգարանները նախկինում փորձել են լեզու գտնել տուրիստական գործակալությունների հետ, սակայն ապարդյուն:

Թանգարանի տնօրենը նկատում է՝ եթե, օրինակ, գրողների դեպքում կա վերապահում, քանի որ հնարավոր է՝ օտարերկրացիները նրանց չճանաչեն, ապա անհասկանալի է, թե ինչու են, ասենք, կերպարվեստի հայտնի ներկայացուցիչներն անտեսվում, չէ՞ որ նկարչությունը լեզու չի ճանաչում: Նարինե Թուխիկյանի համոզմամբ՝ Զբոսաշրջության պետական կոմիտեի հանձնարարականներից մեկը Հայաստանի ճանաչելիության հարցն է, ուստի այս խնդիրը պետք է լինի գերատեսչության տեսադաշտում:

Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը շեշտում է, որ թանգարանները ձեռքները ծալած չպետք է նստեն, և իրենք պետք է աշխատեն՝ զբոսաշրջիկներին գրավելու ուղղությամբ:

Ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական գործակալություններից մեկի տնօրեն Հայկ Մաղաքյանը նշում է, որ թեմատիկ թանգարանների այցելություններ կազմակերպվում են այն դեպքում, երբ պատվիրատուն հատուկ նման ցանկություն է հայտնում: Գործակալության տնօրենն ընդգծում է, որ թանգարանները էքսպոզիցիայի ցուցադրությունը, դրա մատուցումն իրականացնում են անհետաքրքիր ձևով, գիդերը լավ չեն տիրապետում օտար լեզվին, նաև այդ պատճառով այս կառույցները չեն հետաքրքրում զբոսաշրջիկներին:

Ի դեպ, Factor.am-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց նաև Զբոսաշրջության պետական կոմիտեից: Մեզ խոստացան պատասխանել ավելի ուշ:

Աննա Բաբաջանյան