Հրատապ մեկ անձից գնումները 2025-ին ավելացել են

Լուրեր

30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
Բոլորը

2025 թվականին Հայաստանի պետական մարմինները ոչ մրցակցային՝ մեկ անձից գնման ընթացակարգով 2%-ով պակաս գնում են իրականացրել, քան 2024-ին։ Պետական գնումների էլեկտրոնային Armeps համակարգի տվյալների ուսումնասիրությամբ Factor.am-ը պարզել է, որ ի տարբերություն մեկ անձից գնումների, հրատապ մեկ անձից գնումների ծավալն անցած տարի ավելացել է 3 %-ով։

Սա այն դեպքում, երբ 2024 թվականին Լոռիում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով դրա հետևանքների վերացման նպատակով բազմաթիվ գնումներ Կառավարությունը հրատապ մեկ անձից էր կատարել։

Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ 2025-ին 2024-ի համեմատ հրատապ մեկ անձից գնումները պետք է զգալի նվազ լինեին, ոչ թե ավելի։

Ընդ որում՝ հրատապ կարգով գնումներ են իրականցվել այնպիսի աշխատանքների համար, որոնց դեպքում պետք էր մրցույթ հայտարարել։ Օրինակ՝ ամենամեծ հրատապ գնումն իրականացրել է Երևանի քաղաքապետարանը՝ 4 մլրդ 750 մլն դրամով «Զովեր Քնսթրաքշն» ընկերությանը պատվիրելով կառուցել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր մարզաբազան։

Այս ընկերության ղեկավարն ու փոխկապակցված մի քանի անձինք, հիշեցնենք, 2023-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խոշոր նվիրատվություններ էին արել։

Մեկ անձ ընթացակարգով ամենամեծ ծավալի գնումն անցած տարի կատարել է Հանրային հեռարձակողի խորհուրդը՝ 6 մլրդ 569 մլն դրամով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ից ձեռք բերելով հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ։

Գայանե Խաչատրյան