Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին հանդիպումն է անցկացրել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում:
Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլում բանակայինները սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթել են «Լոկոմոտիվին»: Բանդիկյանը մասնակցել է ամբողջ խաղին:
Հոկտեմբերի 2-ին 21-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Կիպրոսի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում (0:2): Ախտորոշվել էր սրունք-թաթային հոդի կապանների վնասվածք:
Ընթացիկ մրցաշրջանում Արտյոմ Բանդիկյանը ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է երեք գավաթային հանդիպման:
Դավիթ Եղիազարյան

