Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը

Լուրեր

30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգավարական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպմանը քննարկվել են արհեստական բանականության, նանոտեխնոլոգիաների, թվային լուծումների և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի վավերացումը։

ԲՏԱԱ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերություններին և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին։

Դավիթ Թադևոսյանն ընդգծել է ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն կդառնա առավել ընդգրկուն և արդյունավետ։

Դեսպան Խալիլ Շիրղոլամին ներկայացրել է Իրանի տեխնոլոգիական ներուժը՝ մասնավորապես առանձնացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում երկրի ձեռքբերումները և ընդգծելով այդ ուղղությամբ Իրանի առաջատար դիրքերը համաշխարհային մակարդակում։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը՝ նպաստելով դրա դրական դինամիկայի պահպանմանն ու շարունակականությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային լուծումների, կապի և հեռահաղորդակցության, նանոտեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև այս ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։

Կարևորվել է Հայաստանի և Իրանի տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների և նորարարական կառույցների միջև կապերի ամրապնդումը, փորձի փոխանակումը և համատեղ նախաձեռնությունների զարգացումը։

Կողմերն անդրադարձել են նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ երկու երկրների համապատասխան կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի վավերացման կարևորությանը՝ ընդգծելով, որ այն կնպաստի հետագա համագործակցության հիմքերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնմանը։