Հուսով ենք տեսնել «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը, ինչպես ցանկանում է Ադրբեջանը. Ֆիդանը TRIPP-ի փաստաթղթի մասին 2 ժամ զրուցել է Բայրամովի հետ

Լուրեր

29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ։ Նա նաև անդրադարձել է    Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված TRIPP-ի փաստաթղթին:

«Մենք մեր նախագահին տեղեկացրել ենք այս հարցի մասին: Մեր նպատակն է՝ ավարտին հասցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագիրը և ապահովել Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ շարունակել մեր ուղին՝ տարածաշրջանում կայունության և բարգավաճման համար: Երեք երկրներում էլ կա քաղաքական առաջնորդության կամք: Հայաստանը մի քանի անելիք ունի: Ինչպես գիտեք՝ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են։ Դա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի»,- հայտարարել է Ֆիդանը։

Նա հայտնել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են TRIPP-ի  շրջանակային փաստաթուղթը և կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթն է կիրառել։

«Հուսով ենք՝ կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումը, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է Կենտրոնական միջանցքի համար: Ավելի լայն ռազմավարական պատկերում այն ​​կարևոր է նաև տարածաշրջանային համատեքստում, մասնավորապես, Նախիջևանի միավորումը Ադրբեջանի մայրցամաքային մասին։ Իհարկե, այս միջանցքի միջոցով Թուրքիայի անմիջական բացման հարցը թյուրքական աշխարհի և Կենտրոնական Ասիայի հետ նույնպես օգտակար է: Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում: Այն, ինչ մենք անվանում ենք Զանգեզուրի միջանցք, նրանք անվանում են TRIPP։ Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք այդ փաստաթուղթը։ Երեկ ես, ընդհանուր առմամբ, շուրջ երկու ժամ խոսեցի իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելով, թե ինչ է գրված այդ փաստաթղթում, ինչպես են նրանք դիտարկում դա, քանի որ նրանց տեսակետը կարևոր է։ Մենք նաև տեղեկացրինք նախագահին այս մասին»,- մանրամասնել է Ֆիդանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի