Դիմակավորված և զինված անձինք փորձել են գողանալ տերմինալը․ ՆԳՆ

Լուրեր

29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 11-ի գիշերը՝ ժամը 4։26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ դիմակավորված և զինված անձինք Արմավիրի մարզի Գայ գյուղի Իսահակյան փողոցում փորձել են գողանալ տերմինալը:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով մեկնած Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները նշված վայրում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել Ջրարբի և Ջանֆիդա գյուղերի բնակիչ 27-ամյա երկու երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել են պտուտակահան, էլեկտրահղկիչ, երկաթյա լինգ, ձեռնոցներ, դիմակներ և ատրճանակ։

«Պարզվել է, որ երիտասարդները գողության նպատակով Գայ գյուղ էին եկել «ԲԻԴ» մակնիշի մեքենայով: Որոնողական աշխատանքների արդյունքում մեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհին հայտնաբերվել է: Արմավիր գյուղի բնակիչ 35-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում՝ դիմակ և ատրճանակ:
Ձերբակալված երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։