Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ուիթկոֆի հետ իր շփումները շարունակվում են

Լուրեր

30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ իր երկիրը պատրաստ է պատերազմի, եթե Վաշինգտոնը ցանկանա «փորձարկել», այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռազմական գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան Իրանի կողմից հակակառավարական բողոքի ցույցերի ճնշմանը։ Al Jazeera Arabic-ին տված բացառիկ հարցազրույցում Արաղչին, միաժամանակ, ասել է, որ ԱՄՆ-ի հետ հաղորդակցության ուղիները բաց են շարունակվող անկարգությունների ֆոնին, բայց ընդգծել է, որ իր երկիրը «պատրաստ է բոլոր տարբերակներին»՝ պնդելով, որ Իրանն այժմ ունի «մեծ և լայնածավալ ռազմական պատրաստվածություն»՝ համեմատած անցյալ տարվա 12-օրյա պատերազմի հետ։

Նրա մեկնաբանությունները հաջորդում են Թրամփի կիրակի օրվա ելույթներին՝ Իրանում տեղի ունեցող համազգային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկիզբ են առել տնտեսական դժվարություններից և վերածվել համակարգային փոփոխությունների ավելի լայն կոչերի: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ դիտարկում է Իրանի համար «ուժեղ տարբերակներ»՝ բողոքի ցույցերի դեմ երկրի ղեկավարության կողմից ճնշումների համար, այդ թվում՝ հնարավոր ռազմական գործողություններ:

Թրամփը նաև ասել էր, որ Թեհրանի հետ հանդիպում է նշանակվում՝ նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցելու համար, «սակայն մենք կարող ենք ստիպված լինել գործել՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում հանդիպումից առաջ»։

«Եթե Վաշինգտոնը ցանկանում է դիմել նախկինում փորձարկված ռազմական տարբերակին, մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Արաղչին՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ը կընտրի երկխոսության «խոհեմ տարբերակը», միաժամանակ, զգուշացնելով «նրանց մասին, ովքեր փորձում են Վաշինգտոնին ներքաշել պատերազմի մեջ՝ Իսրայելի շահերը սպասարկելու համար»։

Հարցազրույցում Արաղչին անդրադարձել է զոհերի աճող թվին՝ կրկնելով նախկինում արված պնդումները, որ «ահաբեկչական տարրերը» «ներթափանցել են ցուցարարների ամբոխի մեջ և թիրախավորել անվտանգության ուժերին ու ցուցարարներին»։ Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին վերջին երկու շաբաթների ընթացքում երկրում անկարգություններ հրահրելու համար։

Վերջին օրերին պետական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ ավելի քան 100 անվտանգության աշխատակից է սպանվել, մինչդեռ ընդդիմադիր ակտիվիստները պնդում են, որ զոհերի թիվն ավելի մեծ է և ներառում է հարյուրավոր ցուցարարների:

Իրանից տեղեկատվության հոսքը խոչընդոտվում է հինգշաբթի օրվանից ինտերնետի անջատման պատճառով: Արտաքին գործերի նախարարը երկուշաբթի հայտարարել էր, որ ծառայությունը կվերականգնվի անվտանգության ծառայությունների հետ համակարգված աշխատանքով:

Արաղչին  Al Jazeera-ին ասել է, որ ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆի հետ իր շփումները «շարունակվել են բողոքի ցույցերից առաջ ու հետո, և դեռևս շարունակվում են»։ Նա ասել է, որ Թեհրանում ուսումնասիրվում են Վաշինգտոնի հետ քննարկված գաղափարները։

«Վաշինգտոնի առաջարկած գաղափարներն ու մեր երկրի դեմ սպառնալիքներն անհամատեղելի են։ Մենք պատրաստ ենք նստել միջուկային բանակցությունների սեղանի շուրջ, եթե դա լինի առանց սպառնալիքների կամ թելադրանքների»,- ասել է Արաղչին։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կիրակի հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը և Իսրայելը կդառնան «օրինական թիրախներ», եթե Վաշինգտոնը միջամտի ներկայիս անկարգություններին, զգուշացնելով Վաշինգտոնին «սխալ հաշվարկի» մասին։

Wall Street Journal-ը հաղորդել է, որ Սպիտակ տունը քննարկում է Իրանի առաջարկը՝ մասնակցելու հետագա բանակցություններին՝ նույնիսկ այն դեպքում, երբ Թրամփը մտածում էր երկրին հարվածներ հասցնելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի