Իրանը հաստատում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների շուրջ բաց հաղորդակցությունը

Լուրեր

21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի միջև հաղորդակցման ուղին բաց է մնում, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը կապ է հաստատել հնարավոր բանակցությունների վերաբերյալ, գրում է Iran International-ը։

«Պարոն Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջև հաղորդակցման ուղին բաց է, և անհրաժեշտության դեպքում հաղորդագրություններ են փոխանակվում այդ ուղով», – ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա հավելել է, որ Իրանը «շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը և երկկողմանի բանակցություններին»։

Բաղային նշել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդակցության ուղիները մնում են բաց, օրինակ՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցչի կամ ավանդական միջնորդների միջոցով, ինչպիսին է, օրինակ, Շվեյցարիան։

Թրամփը լրագրողներին ասել էր, որ Իրանը կապ է հաստատել Միացյալ Նահանգների հետ և առաջարկել է բանակցություններ վարել միջուկային համաձայնագրի շուրջ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի