Իրանի առաջնորդները ցանկանում են բանակցություններ վարել. Թրամփ

Լուրեր

30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը դիմել է իրեն՝ բանակցությունների խնդրանքով։ Սպիտակ տան ղեկավարն այս  հայտարարությունն արել է կիրակի՝  Air Force One ինքնաթիռում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Իրանի առաջնորդները զանգահարել են», – ասել է  Թրամփը՝ հավելելով, որ «հանդիպումը կազմակերպվում է»։ «Նրանք ցանկանում են բանակցել», – հավելել է նա։

Այնուամենայնիվ,  նա նշել է, որ «մենք կարող ենք գործել հանդիպումից առաջ»՝ առանց մանրամասներ հաղորդելու։

Թեհրանը դեռևս չի մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունները։

Թրամփը նախկինում նշել էր, որ Սպիտակ տունը և ԱՄՆ զինված ուժերը վերլուծում են Իրանում ցուցարարներին աջակցելու գործողությունների տարբերակները:

«Զինվորականները վերլուծում  են իրավիճակը, և մենք քննարկում ենք մի քանի շատ ուժեղ  տարբերակներ», – լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ հավելելով, որ կապի մեջ է Իրանի ընդդիմության առաջնորդների հետ։

Ըստ ԱՄՆ-ում գործող HRANA մարդու իրավունքների կազմակերպության՝ Իրանում շարունակվող անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 500 մարդ,  ձերբակալվել՝ ավելի քան 10,600 մարդ։

Իրանում ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այդ օրը Թեհրանի խանութպանները փակել էին  իրենց բիզնեսները՝ ի նշան տնտեսական վատթարացող իրավիճակի դեմ բողոքի։ Ավելի ուշ բողոքի ակցիաներին միացել են նաև այլ խոշոր քաղաքների բնակիչներ։

Երեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին, հաղորդագրություններ տարածվեցին ցուցարարների և ոստիկանության միջև առաջին բախումների մասին, որոնց ընթացքում անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ։ Բողոքի ցույցերը շուտով վերածվեցին քաղաքական բնույթի։

Ցուցարարները պահանջում են, որպեսզի փոխվի քաղաքական ռեժիմն ու Ռեզա Փահլավին իշխանության գա։

Իրանի տնտեսությունը տառապում է 40% գնաճից և Արևմուտքի պատժամիջոցներից։

Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական հարթակում զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները կմիջամտի, եթե անվտանգության ուժերը կրակ բացեն ծանր տնտեսական իրավիճակի և բարձր գնաճի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա։

Բողոքի ցույցերը հետագայում վերածվեցին անկարգությունների։ Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հայտարարել է, որ հունվարի 9-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ հրկիզվել են ավելի քան 50 բանկեր և մի քանի կառավարական շենքեր, իսկ ավերվել է ավելի քան 30 մզկիթ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի