Վենսը դիվանագիտության կոչ է անում, Թրամփը՝ քննարկում Իրանին հարվածելու հնարավորությունը․ WSJ

Լուրեր

30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշ ավագ օգնականներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, Թրամփին կոչ են անում փորձել դիվանագիտական ​​​​միջոցներ՝ նախքան Իրանին հարվածներ հասցնելը։ Այս մասին գրել է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, փոխանցում է France 24-ը։

Սպիտակ տունը քննարկել է Թեհրանի առաջարկը՝ բանակցություններ վարելու իր միջուկային ծրագրի շուրջ, քանի որ Թրամփը, կարծես, դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողություններ թույլատրելու հնարավորությունը։

Վենսի խոսնակը հայտարարել է, որ Wall Street Journal-ի հաղորդագրությունը ճիշտ չէ։

«Փոխնախագահ Վենսը և պետքարտուղար Ռուբիոն համատեղ նախագահին ներկայացնում են մի շարք տարբերակներ՝ սկսած դիվանագիտական ​​մոտեցումներից մինչև ռազմական գործողություններ։ Նրանք այս տարբերակները ներկայացնում են առանց կողմնակալության կամ նախապատվության»,- ասել է Վենսի հաղորդակցության տնօրեն Ուիլյամ Մարտինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի