Վերջին մի քանի տարիներին հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացում է նկատվում․ Ազիզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
Բոլորը

1994 թվականից ի վեր Հայաստանում գրեթե ամեն տարի, բացառությամբ 2011 թվականի, գրանցվում են տարեկան միջին ջերմաստիճանի դրական շեղումներ․ այս մասին հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«1935 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում նկատվել է ջերմաստիճանի բարձրացում 1.6 աստիճանով։ Այս տարի նույնպես բացառություն չի եղել. օգոստոսի 2-ին և 5-ին Երևանում գրանցվել է 41.9 և 41.5 աստիճան տաքություն՝ գերազանցելով նախկինում գրանցված բացարձակ առավելագույն ջերմաստիճանները»,- նշեց նա։

Ազիզյանի խոսքով՝ վերջին օրերին արձանագրված տեղումները զգալիորեն նպաստել են մայրաքաղաքում օդի որակի լավացմանը։ Դեկտեմբերի 28-ի դրությամբ միայն Կենտրոն վարչական շրջանում է փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվլ 1.4 անգամ։

«Կառավարության որոշմամբ ձեռք են բերվել երկու գերժամանակակից սարքավորումներ, որոնք հունվարի երրորդ տասնօրյակից կշահագործվեն Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում՝ հանրությանը օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու համար»,- հայտնեց Ազիզյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։