32 անշարժ գույք և 312 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության վարչության նախագահ Հայկ Մարությանի եկամուտն անցած տարի կազմել է ընդհանուր մոտ 312 մլն դրամ, այդ թվում՝ 170 հազար եվրոյի չափով վարկեր է վերցրել «Էվոկաբանկից», քաղաքացիներ Կարեն Սարգսյանից և Կարինե Խաչատրյանից, մոտ 4 մլն դրամը ֆինանսների նախարարությունից հիփոթեքային եկամտահարկի վերադարձի գումար է, 6․3 մլն դրամը հեղինակային իրավունքի գումար է «Նիկիտա Մոբայլ» ընկերությունից, 27 մլն դրամ և 59 հազար դոլար վարկեր են «ԱԱԱ պրոջեքտս» ՍՊԸ-ից, որից նաև 75․7 մլն դրամ շահաբաժին է ստացել, իսկ մնացածը անշարժ գույքի վարձակալության վճարներ են։ Ուշագրավ է, որ հիփոթեքային վարկի մայր գումար Մարությանը նշել է չեխական կրոնով՝ 2,695,170, իսկ հայկական դրամով՝ ոչ։

2024-ի տարեվերջին նա ունեցել է 32 անշարժ գույք։ Մասնավորապես, Մարությանը 2023-ին Երևանում 63 մլն դրամով առանձնատուն է գնել Երևանի Արաբկիրում, Ավստրիայում 2022-2023 թվականներին գնել է 3 բնակարան, 1 անշարժ գույքի բոլոր տվյալները պաշտպանված՝ փակ են․ ըստ երևույթին` դա գրանցված է անչափահասի անունով։ Մնացած 27 գույքը Չեխիայում է՝ 3 առանձնատուն, 10 հողամաս, 7 բնակարան, 3 ոչ բնակելի տարածք և 5 ավտոկայանատեղի։ Եվս 1 հողամաս Չեխիայում Մարությանն անցած տարի վաճառել է՝ 3,250,000 կրոնով, Նորայր Ջավուկցյանին։

Ըստ հայտարարագրի՝ Հայկ Մարությանը 2024-ին շարունակել է բնակվել Առինջի առանձնատանը, նաև օգտագործել է այլ անձի պատկանող 2022-ի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա։

2022-ին Արամ Աբաջյանից գնել է 1000 դրամ արժողությամբ բաժնետոմսեր։

Հայկ Մարությանի բանկային հաշիվներին 2024-ի տարեվերջի դրությամբ եղել է 3․2 մլն դրամ, 101,360 կրոն, 1,175 եվրո, 13․5 հազար դոլար։ Կանխիկ նա հայտարարագրել է 74 հազար կրոն, 115 հազար դոլար, 89 հազար դոլար։

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս վերահաստատել է 2026 թ. ԱԺ ընտրություններին իր գլխավորած «Նոր ուժ» կուսակցությամբ մասնակցելու մտադրությունը։

Գայանե Խաչատրյան