ԲԱՐԵԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԴԱՏԱՐԿՎՈՂ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ․ ԱՐԱՎՈՒՍ. Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 12․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.09.2024 | 13:31
Մեր Անկախությունը գոյության, ինքնության կռիվ էր, ու նրա ամենաթանկ զավակը՝ բանակը, դարձավ պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության երաշխավորը․ Սուրեն Պապիկյան
21.09.2024 | 13:14
Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության տոնը, հայ ժողովրդին մաղթում եմ միասնություն, խաղաղություն և բարեկեցիկ ապագա․ Չեխիայի դեսպան
21.09.2024 | 12:58
Հույս ունենք, որ մեր երկրների միջև համագործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի. Ուկրաինայի ԱԳՆ-ի ուղերձը
21.09.2024 | 12:43
Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստա′ն. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III
21.09.2024 | 12:22
Վստահ եմ, որ մեր քաղաքացիների հավաքական ջանքով կկերտվի մեր երազանքների Հայաստանը․ ՀՀ նախագահ
21.09.2024 | 12:03
Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում․ Տոկաև
21.09.2024 | 11:50
Անկախության օրը՝ Եռաբլուր պանթեոնում. ՈՒՂԻՂ
21.09.2024 | 11:48
Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
21.09.2024 | 11:42
ԱՄՆ-ն անդրդվելի է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու հարցում. Բլինքենի շնորհավորական ուղերձը
21.09.2024 | 11:21
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. կա զոհ
21.09.2024 | 10:54
Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, այն մեզանից յուրաքանչյուրինն է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին․ Ալեն Սիմոնյան
21.09.2024 | 10:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.09.2024 | 10:34
Հանձնառու եմ նպաստելու մեր հասարակությունում հանդուրժող միջավայրի ձևավորմանը․ ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը
21.09.2024 | 09:58
Հրամայական է Տերունապատվեր սիրով միասնական լինելը․ ամենից վեր դասենք ազգային, պետական շահը․ Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը
21.09.2024 | 09:07
Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր․ ՀՀ վարչապետ
Բոլորը

«5-րդ դասարան էինք, բարձր դասարաններ չկա, դրա համար հաճախում ենք Տեղ գյուղի դպրոց։ Ճանապարհով քայլում էինք, 4 տղա էինք, 1 աղջիկ, մի 500 մետր անցանք հանդիպեցինք երկու գայլի։ Խառնվեցինք իրար, գոռգոռացինք, գյուղից հասան ժողովուրդը, օգնեցին, գայլերն արդեն փախել էին։ Գյուղի ժողովուրդն եկավ, մեզ ապահով հասցրին դպրոց». 8 տարի առաջ  Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից ձորում գայլերի ոհմակի հարձակման ենթարկված  Գևորգ Աղաբեկյանն այդ ժամանակ 5-րդ դասարանում էր սովորում, նրա համագյուղացի երեխաները՝ ավելի փոքր էին։

Գայլերի հարձակման ենթարկված աշակերտների թվում էր Նորա Արզումանյանի որդին՝ Վահե Արզումանյանը․ «Առավոտ ժամը 8։30-ից երեխեքը գնում են Տեղ գյուղի դպրոց, 1։30-ից 2-ը գալիս են։ Գործից գնում եմ, մեկ էլ տեսնեմ ճանապարհին ձեն են տալիս մի խումբ երեխեք՝ մամա, մամա, գայլերը, վախենում ենք։ Գնացինք, գայլերը փախան։ Երբ որ տեղ հասա, մեր երեխան շատ գունաթափված էր, էն մյուսներն էլ սենց իրար փաթաթված էին՝ վախենում ենք, վախենում ենք, դե ամենքը իրենց երեխուն բռնեցին, բերեցին տուն։  Շշերը ջուր ենք վերցրել գնացել, երեսները լվացել մի քիչ գույնները եկավ տեղը։ Էլ չենք գնալու դպրոց, էլ չենք գնալու դպրոց, դե ո՞նց չգնան դպրոց։ Մի օր մեկի ծնողը, մի օր մյուսինը, տանում են՝ բերում»,- պատմում է  տիկին Նորան։

Արավուսի դպրոցը տարրական է։ 5-րդ և բարձր դասարանների աշակերտները սովորում են Տեղ գյուղում։ Աշակերտներն ամեն օր ոտքով անցնում են 3 կմ ճանապարհ։ Արավուսը Տեղից բաժանվում է խոր ձորով։

Գյուղ երթուղային տրանսպորտ չի մտնում։ Ճանապարհն անբարեկարգ է և վտանգավոր, ինչը պատճառ է հաճախակի ավտովթարների։ «Ձմռանը հաճախ ա եղել, որ ճանապարհների, ձյան պատճառով չենք գնացել դպրոց։  9 տարի ոտքով գնացել եկել եմ, որովհետև բարձր դասարաններ չկար, որ հաճախեինք Արավուս գյուղում, Տեղ գյուղ էինք գնում»,- նշում է Գևորգը՝ հիշելով, որ այդ ընթացքում մեկ անգամ չէ, որ գայլերի են հանդիպել։

Պետությունն իրականացնում է երթևեկող ուսուցիչների ու աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիր։ Երկար տարիներ, սակայն,  արավուսցի աշակերտները չեն ստացել այդ գումարները։

«9 տարի գնացել եմ դպրոց, ամեն օր եկել, ոչ մի տրանսպորտի գումար կամ տրանսպորտ չի հատկացվել մեր ճանապարհածախսի՝ գնալու-գալու։ Ժամանակին անապահով ենք եղել, շատ վախտ չեմ գնացել դպրոց, կամ ծնողներիս չեմ ասել, ես ինչ-որ տեղ աշխատել եմ, էդ գումարը վաստակել, տարել դպրոց։ Շատ նեղություն չեմ տվել ծնողներիս»,- ասում է նա։

Նորա Արզումանյանը ևս նշում է․ «Մեր երեխաների ժամանակ փոխհատուցում չի եղել, նենց ոտով գնացել-եկել են»։

Արավուսը արևելքից սահմանակից է ԼՂՀ Լաչինի շրջանին։ Ադրբեջանից ազատագրված Աղավնո, Ջաղազուր, Մալիբեյ գյուղերը վերաբնակեցվում են Արավուսի բնակիչներով։ Միայն 2018 թվականին 4 ընտանիք՝ 22 բնակչով, լքել է Արավուսը և բնակություն հաստատել ազատագրված գոտում։ Այժմ Արավուսում 160 մարդ է ապրում, հաշվառված է 217-ը։ 1989 թվականին գյուղն ունեցել է 325 բնակիչ։

Բազմազավակ 64-ամյա Սոսիկ Ասրյանը 2 սենյականոց տանը ապրում է միայնակ։ 15 թոռներից ոչ մեկը չի ապրում տատի հետ։

«Ինձ 5 տղա երեխա ունեմ, լրիվ դուրս են եկել՝ գնացել իրենց համար ապրել։ Աշխատանք չկա, տեղ չունեն ապրելու, հազիվ հասցնում են իրենց ուտելիքը, երեխաներին։ Շատ վատ վիճակում ա մեր գյուղը։ Մեկը Շուշի ա, մեկը Տեղ գյուղ, մի հատը Ասկերան՝ Հացավան գյուղ, Լաչինի տարածքում, մեկը՝ Արավուսի մոտ։ Եթե աշխատանքը լինի, շատ լավ էլ կապրեն, աշխատանք չկա, մեր գյուղումն էդ ա»։

Արավուսը մարզկենտրոն Կապանից 103 կմ հյուսիս-արևելք է։ Արավուսցիների նախնիները 18-րդ դարում եկել են Արցախի Քարագլուխ գյուղից։

«Կուզեմ երեխաներս բոլորն ինձ մոտ լինեն՝ ինձ հետ աշխատեն, ինձ հետ ապրեն, ես իրանց երեխաներին պահեմ-սիրեմ, իրանք էլ աշխատեն իրանց երեխաներին պահեն։ Աշխատելու պատճառով, որ դուրս են գալիս, ես չեմ կարա ասեմ՝ իմ երեխաները մնան ստեղ։ Թող գնան ոտեղ լավ ա,  էնտեղ էլ ապրեն»,- ասում է Սոսիկ Ասրյանը։

2010 թվականին կառուցված գյուղի դպրոցում այսօր սովորում է 3 աշակերտ։ Դասասենյակները հիմնականում դատարկ են։ Բարեկարգ այս պրոցը դատարկվել է աստիճանաբար․ 2015-2016 ուսումնական տարում Արավուսի դպրոցում սովորողների թիվը 15 էր։  2016-2017 ուս տարում՝ 12 աշակերտ, 2017-2018 ուս տարում՝ 8 աշակերտ։

Դպրոցի միակ դասարանը երկկոմպլեկտ է։

«Առաջինն ու երրորդը միասին են պարապում, ինչն ունի իր խնդիրները։ Առաջին դասարանը  պետք չէ պարապել  երրորդ դասարանի հետ միասին։ Օրինակ՝ էնտեղ անցնում ես՝ հաստ, բարակ, երկար, ցածր, պետք է երեխային էնպես բացատրել, որ իրան հասկանալի լինի, ու թողնում ես կիսատ միտքը, անցնում ես երրորդ դասարանին։ Ու էդպես դասը լիովին կայացած չի համարվում։  Թեմայով տված ա՝ խմբային աշխատանքներ անցկացնել, ես դա չեմ իրականացնում, քանի որ երեխաները քիչ են»,- ասում է տարրական դասարանի ուսուցչուհի Էլեն Մաթևոսյանը՝ հիշելով․ «Դասարան եմ ունեցել, որտեղ եղել ա 12 երեխա։  Երիտասարդությունը գյուղից հեռացավ՝ շենքեր, տներ չլինելու պատճառով։ Ազատագրված տարածքներում բնակվելու են գնացել, նոր շինություններ ա։  Երեխաներով լեցուն դասարան տեսնելուց հետո սիրտդ տխրում ա, որ մտնում ես դասարան՝ 3 հոգի»։

2017 թվականին Արավուսը 7 գյուղերի հետ խոշորացվել է Տեղ գյուղի կազմում։ Անկախությունից ի վեր համայնքը չի ունեցել համայնքապետարան, մշակույթի տուն, գրադարան։ Գյուղում չի գործում խանութ։