Փաշինյանի հետ պատարագից հետո՝ տուգանքից ազատո՞ւմ. ԿԿՀ-ի տարբեր որոշումները նույն խախտման համար

Լուրեր

22.12.2025 | 19:54
Փաշինյանը Պուտինի հետ խոսել է «Թրամփի երթուղու» կառուցման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
22.12.2025 | 19:43
Ադրբեջանցի դատախազը միջնորդել է 18 տարվա ազատազրկման դատապարտել Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանին
22.12.2025 | 19:30
Հարց եմ տալիս ԱԱԾ-ին՝ ո՞ր օրենքով գաղտնազերծեցիք հավաքագրված անձի տվյալները, պարտավոր եք պատասխանել․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.12.2025 | 19:25
Պուտինը խոսել է միջուկային էներգիայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցության պլաններից
22.12.2025 | 19:16
Ռուսաստանը զենք է մշակում՝ Իլոն Մասկի Starlink-ին հարվածելու համար. AP
22.12.2025 | 19:00
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ ՀԿԿ
22.12.2025 | 18:45
«Գրին քարտ»-ով ԱՄՆ չեք կարող գնալ․ Թրամփը կասեցրել է ծրագիրը, այլընտրանքը 1 մլն դոլար արժե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.12.2025 | 18:41
Ուկրաինայի Ռադան աշխատանքային խումբ է ստեղծում՝ ռազմական դրության պայմաններում հնարավոր նախագահական ընտրություններ անցկացնելու հարցով
22.12.2025 | 18:30
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կարելի է ստորագրել նաև հիմա՝ չսպասելով նոր Սահմանադրությանը․ Ռասիմ Մուսաբեկով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.12.2025 | 18:24
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
22.12.2025 | 18:20
273 մլն դրամի «հրատապ» գնում՝ աշխատանքների փաստացի մեկնարկից ամիսներ անց
22.12.2025 | 18:09
Տոպուրիա․ Ծառուկյանն ուներ չեմպիոնության համար պայքարելու հնարավորություն, բայց հրաժարվեց մենամարտել
22.12.2025 | 18:00
Թուրքիան «Ալիջան» անցակետի կարողություններն է գնահատում // Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
22.12.2025 | 17:55
Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունն «անվավեր է»․ փոխվարչապետի գրասենյակի արձագանքը՝ Factor TV-ի հարցմանը
22.12.2025 | 17:44
Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով. Ալի Ասադով
Բոլորը

«Ազգի ձայն» կուսակցության նախագահ, վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանին, որը հանրության շրջանում առավել հայտնի է Մհեր Արմենիա անունով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ազատել է կուսակցության 2024 թվականի ֆինանսական գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվությունից։

Նա տուգանվել է 40 հազար դրամի չափով, սակայն հաշվետվությունները կրկին չի ներկայացրել։

Արձանագրության կազմման ընթացքում Մեսրոպյանը հայտնել է, որ տարեկան հաշվետվությունը չներկայացնելը կապված է կուսակցության «պասիվ գործունեության և անփութության հետ»։ Բացի այդ, ծանոթ չի եղել իրավական կարգավորումներին։ Ավելի ուշ Մեսրոպյանը հաշվետվություն է ներկայացրել, ըստ որի՝ 2021-2024 թվականներին կուսակցությունը ֆինանսական գործունեություն չի ծավալել։

Խախտման համար 450-500 հազար դրամի չափով տուգանք պետք է կիրառվեր, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել է, որ արարքը նվազ նշանակություն ունի և նոյեմբերի 28-ի որոշմամբ Մեսրոպյանին ազատել է պատասխանատվությունից, իսկ վարույթը կարճել է։

Մհեր Արմենիան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին մասնակցելու համար։ Դրանից հետո Փաշինյանի ընտանիքին պատկանող Armtimes.am-ի հետ զրույցում նա ասել էր, որ շարունակում է իրեն համարել ընդդիմադիր գործիչ, սակայն նախորդ կիրակի վարչապետի հետ Խաչիկ գյուղում մասնակցել է պատարագին՝ ցույց տալու համար, որ եկեղեցի գնալիս պետք է քաղաքական հայացքները մի կողմ դրվեն: Նա նաև հայտարարել էր, որ շատ է եղել ընդդիմադիր շրջանակների միջոցառումներին, այս անգամ էլ իշխանության հետ է ցանկացել մասնակցել. «Դարձրին ազգի դավաճան, որ վարչապետի հետ գնացել եմ պատարագի: Մեկը մյուսին հերթ չտալով քննադատում է»:

Ուշագրավ է, որ Մհեր Մեսրոպյանի կուսակցության վերաբերյալ որոշման ընդունումից 2 օր առաջ հանձնաժողովի որոշմամբ 450 հազար դրամով տուգանվել  էր «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ Պատճառը նույնն է․ կուսակցությունը չի ներկայացրել 2024-ի ընթացքում ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ տարեկան հայտարարագիրը։ Հարությունյանն այս տարվա ընթացքում վարչական տույժի է ենթարկվել, սակայն խախտումը նորից է կրկնել։

Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով Արամ Հարությունյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել։

YouTube-ում հրապարակվել էր «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով տեսանյութ, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կողմից առերևույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչեցվել: Այս գործով նա արդարացվել էր։ «Ազգային համաձայնությունն» էլ ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն դա այս դեպքում պատասխանատվությունից ազատելու հիմք չի դիտվել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից երկու գրեթե նույնական խախտումների նկատմամբ ցուցաբերած այսքան տարբեր մոտեցումները հարցեր են առաջացնում։

Հիշեցնենք՝ 2021 թվականին էլ Մհեր Արմենիան հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցություն հիմնադրել և մասնակցել հունիսի 20-ին Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա պնդում էր, որ հաղթելու են, սակայն հետագայում պարզվեց, որ Մհեր Արմենիան փաստաթղթերը չէր ներկայացրել ԿԸՀ, և նրա «Ազգի ձայնը» կուսակցությունը չմասնակցեց ընտրություններին:

Այնուհետև երգիչ-քաղաքական գործիչն ազդարարեց, որ սկսում է համազգային շարժում և իր երկու համախոհ ընկերների հետ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով գալիս են Հանրապետության հրապարակ։

Եվգենյա Համբարձումյան