Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին

Լուրեր

30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազությունը ստացել է Աննա Վարդապետյանին հասցեագրված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումը և ընթացք է տվել դրան։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին գերատեսչությունից։

Հիշեցնենք՝ երեկ Սարգսյանը դիմել էր գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումները, երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժումն ու պետությանը հնարավոր պատճառված վնասը և առերևույթ հանցանքի դեպքում քրեական վարույթ նախաձեռնել։

 

«2018 թվականի սեպտեմբերի 10-ին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի գործունեությանը, հայտարարել է, որ ընկերությունում չարաշահումները կազմել են մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար։ Վարչապետի խոսքով՝ քննչական մարմինն իրականացնում էր քննություն, և մոտ ապագայում պետք է հրապարակվեր պաշտոնական տեղեկություն։ Նա ընդգծել է. «Այն, ինչ ասում եմ, կարող եք պաշտոնական տեղեկություն համարել»։ Հաշվի առնելով վարչապետի վերոնշյալ հայտարարության բնույթն ու դրանում նշված գումարի չափը՝ անհրաժեշտ եմ համարում պարզել, թե ինչ ընթացք են ստացել այդ ժամանակ իրականացվող քննությունը կամ ուսումնասիրությունները, ինչ արդյունքներ են արձանագրվել, և արդյոք պետությանը պատճառված հնարավոր վնասը վերականգնվել է»,- նշվում է Արամ Սարգսյանի դիմումում։

Հիշեցնենք, որ Factor TV-ն անդրադարձել էր հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրներին, տեղի ունեցած աուդիտների բացահայտումներին ևխոշոր չարաշահումներին, ինչպես նաև 2018-ի սեպտեմբերին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀԿԵ-ում չարաշահման ծավալները հասնում են 60 մլն դոլարի։ Այն ժամանակ հարուցված քրեական գործը կարճվել էր 2021 թվականի մարտին։ Իսկ վարչապետի մատնանշած չարաշահումների փոխհատուցման մասին որևէ հայտարարություն չի եղել։

Ռոզա Վարդանյան