Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նվերներ են հայտարարագրել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նվերների հաշվառման ձևաթղթից։ 

Պաշտոնական այցով 2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Հունաստան է այցելել, որտեղից նվերով է վերադարձել։ Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը Սիմոնյանին Խորհրդարանի պատկերով հուշամեդալ է նվիրել։ ԱԺ նախագահը նվերի արժեքը 160 200 դրամ է գնահատել։ 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարին, որի անունից փոխանցվել է արարողակարգային նվեր: Մակա Բոճորիշվիլին Միրզոյանին մետաղե էջակալ է նվիրել՝ Կոլխիդական ճարմանդի կրկնօրինակով պատրաստված: Գնորոշման համար ԱԳ նախարարությունը հայցել է ԿԿՀ աջակցությունը։  Դեկտեմբերի 10-ի գրությամբ նախարարություն հայտնել է, որ հուշանվերի մոտավոր արժեքը կազմում է 62 000 ՀՀ դրամ: 

Միրզոյանը նույն այցի ընթացքում նախագահ Միխայիլ Ղավելաշվիլի անունից նկարազարդ փայտե դեկորատիվ հուշանվեր է ստացել։ Նվերի արժեքը գնահատվել է 45 000 դրամ։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կիպրոս կատարած աշխատանքային այցի ընթացքում կավե արձանիկ է նվեր ստացել այդ երկրի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզական ծառայության տնօրեն Տաոս Ցիոնիսից։ Նվերի արժեքը Գրիգորյանը 192 000 դրամ է գնահատել։

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: 

Անի Թամրազյան