ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացավ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից անցկացվող FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունը։

ՖԻՖԱ-ի վարկածով 2025թ․ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։

ՊՍԺ-ի կազմում անցած մրցաշրջանում Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու Չեմպիոնների լիգայի հաղթող դարձած 28-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել Լամին Յամալից («Բարսելոնա», Իսպանիա), Աշրաֆ Հակիմիից (ՊՍԺ, Մարոկկո), Հարի Քեյնից («Բավարիա», Անգլիա), Կիլիան Մբապեից («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), Նունու Մենդեշից (ՊՍԺ, Պորտուգալիա), Քոուլ Փալմերից («Չելսի», Անգլիա), Պեդրիից («Բարսելոնա», Իսպանիա), Ռաֆինյայից («Բարսելոնա», Բրազիլիա), Մոհամեդ Սալահից («Լիվերպուլ», Եգիպտոս) և Վիտինյայից (ՊՍԺ, Պորտուգալիա)։

Տարվա լավագույն մարզիչի մրցանակին արժանացավ ՊՍԺ-ն գլխավորող Լուիս Էնրիկեն:

Մրցանակին հավակնում էին նաև Խավիեր Ագիրեն (Մեքսիկայի հավաքական), Միկել Արտետան («Արսենալ»), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բարսելոնա»), Էնցո Մարեսկան («Չելսի»), Ռոբերտո Մարտինեսը (Պորտուգալիայի հավաքական) և Առնե Սլոթը («Լիվերպուլ»)։

Լավագույն դարպասապահն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիայի հավաքականը ներկայացնող Ջանլուիջի Դոնարուման է, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել էր ՊՍԺ-ի կազմում։

Ուսման Դեմբելեն, Լուիս Էնրիկեն ու Ջանլուիջի Դոնարուման այս տարի նույն անվանակարգերում լավագույնն էին ճանաչվել նաև «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ։

Տարվա լավագույն գոլի մրցանակը ստացավ արգենտինական «Ինդեպենդիենտեի» արգենտինացի կիսապաշտպան Սանտիագո Մոնտիելը (տեսանյութ)։ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին հավակնում էր 11 ֆուտբոլիստ։ Ցուցակում ընդգրկվել էին 2024թ․ օգոստոսի 11-ից մինչև 2025թ․ օգոստոսի 2-ը գրանցված գոլերը։

FIFA The Best մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դառնում ազգային հավաքականների գլխավոր մարզիչների ու ավագների և լրագրողների քվեարկության արդյունքում։