«ՀՀԿ-ն երկնիշ թիվ է ապահովելու ընտրություններին»․ ԱԺ փոխնախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 13:24
Վարդանյանը փորձել է Հայաստան տեղափոխվել՝ իմանալով, որ բոլորին ստուգում են․ Շահրամանյանը՝ Ռուբեն Վարդանյանի  կոորդինատները Ադրբեջանին տրամադրելու մեղադրանքի մասին
18.12.2025 | 13:18
Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս հանգստյան օրերին բանակցություններ կանցկացնեն Մայամիում. Politico
18.12.2025 | 13:11
ՌՊԼ․ Սպերցյանը` նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
18.12.2025 | 13:07
Վաղարշապատի համայնքապետարանը գրավոր իրազեկում չի ստացել այսօր Մայր Աթոռում հավաք անցկացնելու մասին
18.12.2025 | 13:02
Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային
18.12.2025 | 12:56
Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
18.12.2025 | 12:34
Վրաստանն արգելել է իր քաղաքացիներին քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում
18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:38
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
Բոլորը

Խորհրդարանի արտահերթ ընտրություններում հանրապետական Էդուարդ Շարմազանովը պատրաստ է առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, սակայն սպասում է կուսակցության որոշմանը։

«Ես լուրջ ասելիք ունեմ իմ ընտրողներին, և իմ արած աշխատանքի հաշվետվությունը, և չկոռումպացված լինելը, և ձեռքերն արյունոտ չլինելը, և ուրիշի գումարներն իմ գրպանում չտեղավորելը»,- իր արժանիքներն է թվարկում ԱԺ փոխնախագահը։

Մանդատ ունենալն Էդուարդ Շարմազանովն ամեն գնով նպատակ չի դարձնի, բայց ամենևին չի անհանգստանա այն մտքից, որ ընտրողների առջև կանգնելու է որպես հանրապետական, ինքը նույնիսկ հպարտ է:

«Շատ նորմալ եմ գնահատում և՛ իմ վարկանիշը, և՛ ՀՀԿ վարկանիշը, ժողովուրդը մեզ չի մերժել, կգնանք ընտրությունների, կտեսնենք՝ ում է մերժել»,-զգուշացնում է պարոն Շարմազանովը։

Խորհրդարանի փոխնախագահը Հանրապետական կուսակցության համար լուրջ ձայներ է սպասում ընտրողներից, նույնիսկ մոտավոր տոկոսներ կասի․ «Առնվազն Հանրապետական կուսակցությունը երկնիշ թիվ է ապահովելու ընտրություններին»։

Ինչպե՞ս է Հանրապետականը մտնելու Ազգային ժողով, եթե խորհրդարան մտնելու նախկին գործիքները չկան՝ ոչ ոք ընտրակաշառք չի բաժանելու, թաղային հեղինակություններն այլևս չեն աշխատի Հանրապետականի օգտին։ Նա զգուշացնում է, որ «եթե նույնիսկ մենք հավաքենք ոչ բավարար ձայն, դրանից Էդուարդ Շարմազանով քաղաքական գործիչը չի մահանալու»։

Նույնիսկ եթե Հայաստանի դատարանները ապացուցեն, որ ՀՀԿ-ականների մեջ եղել են կաշառակերներ, դա, ըստ Շարմազանովի, ամբողջ կուսակցության վրա տարածել պետք չէ:

«Հանրապետական կուսակցությունից մեկն էլ ես եմ։ 8 տարի ԱԺ փոխնախագահ եմ, թող մեկն ասի, որ որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ կամ, որևէ տենդերի մեջ ուղիղ կամ միջնորդավորված կամ, որևէ արտահանման կամ ներկրման մեջ կամ»,- ասում է նա։

Ի դեպ, բացառված չէ, որ Հանրապետականին քվեներ ունենալու հարցում շատ կօգնի նաև Սերժ Սարգսյանի աշխատակազմի երբեմնի ղեկավար Կարեն Կարապետյանի առաջադրվելը ռեյտինգային ընտրակարգով:

«Պարոն Կարապետյանն այս պահին գոնե պաշտոնապես Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, ինձ այլ տեղեկություն հայտնի չէ, և պետք է նշեմ, որ պարոն Կարապետյանն ունի բարձր վարկանիշ»,- արձանագրում է ՀՀԿ խոսնակը։

Դաշնակցությունն արդեն որոշել է՝ խորհրդարանի ընտրություններին կմասնակցի իբրև ընդդիմություն։ Սակայն ովքե՞ր են նրանց ռեյտինգային ընտրակարգի Կարեն Կարապետյանը կամ Նիկոլ Փաշինյանը։ Արմեն Ռուստամյանը տեղեկացնում է․ «Մենք չունենք էդպիսի Նիկոլ, մեզ մոտ ընդհանուր առմամբ, Դաշնակցությունը հայտնի է կոլեգիալ ղեկավարումով և մեզ մոտ էդպես լիդերի շուրջ ձևավորված կուսակցություն չի եղել ՀՅԴ-ն և փառք Աստծո, որ էդպիսին չի»։

Սակայն կուսակցությունը ռեյտինգային ընտրակարգով բազմաթիվ թեկնածուներ կառաջադրի։ Դաշնակցությունը ռեսուրսի խնդիր չունի։

Մեր ֆրակցիայի 7-ից 3-ը ռեյտինգային թեկնածուներ են։

-Բայց որոնք Դաշնակցական չեն։

-Մեկը դաշնակցական չի, մնացածը դաշնակցական են։ Իհարկե, կարող են լինել նույնպես ոչ դաշնակցականներ։ Ի վերջո, մեր ցանկը միայն դաշնակցականներից չի բաղկացած, հիմա էլ նույն տրամաբանությունն է լինելու, կլինեն նաև անկուսակցականներ, որոնք մեր համակիրներն են ըստ էության։

Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններին պարոն Ռուստամյանը տեսել է վարչական լծակների օգտագործում Փաշինյանի կուսակցության օգտին։ Նման վտանգ նա տեսնում է նաև արտահերթ ընտրություններին ընդառաջ:

«Համապետականում նման իրավիճակն ուղղակի անթույլատրելի է լինելու և սրանից պետք է հնարավորինս զերծ մնալ։ Բայց միևնույն է, իներցիան նկատի ունենալով մեր պետական համակարգերի, չեմ բացառում, որ դա նորից տեղի ունենա»,- ասում է պարոն Ռուստամյանը։

Ի դեպ, Դաշնակցությունը քարոզարշավի կմտնի «Մերժելուց անցնել կառուցելուն» գաղափարով․ «Կարելի է, ասենք, մերժելով ճանապարհները փակել, բայց մերժելով ճանապարհներ սարքել հնարավոր չէ, սա պիտի լինեն մարդիկ, որոնք գիտեն ինչպես են ճանապարհները սարքվում»։

Մհեր Արշակյան