ՔԿ փորձաքննությունը հաստատել է՝ աղմկահարույց տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննությունը հաստատել է՝ աղմկահարույց տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։ Այս մասին FactorTV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից.

«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։

Մեր այն հարցին՝ արդյո՞ք այս եզրակացությունը տրամադրվել է արքեպիսկոպոսին և տեսանյութերն ուսումնասիրող հանձնախմբի անդամներին, ՔԿ-ից դրական պատասխան են տվել.

«Նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին»։

Քանի որ իրականացվող փորձաքննությունը կասկածի տակ էր դրվում արքեպիսկոպոսի կողմից, FactorTV-ն երեկ դիմել էր Արշակ արքեպիսկոպոսին, հարցնելով՝ ինչո՞ւ չեն դիմում անկախ փորձաքննության համար։ Ի պատասխան` հոգևորականը նշել էր. «Իսկ ի՞նչ գիտեք՝ արվում է փորձաքննություն, թե ոչ։ Ես կասկածի տակ չեմ դրել, ես ասել եմ, որ ես մասնագիտական գիտելիքներ չունեմ գնահատելու համար՝ ինչպես է եղել։ Ես մի բան կարող եմ ասել, որ դա ինձ հետ առնչություն չունի։ Հիմա արհեստական բանականությամբ է եղել, կախարդական փայտիկով է եղել, ես չէ, որ պիտի ասեմ»,- ասել էր դիվանապետը։

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ համացանցում ինտիմ տեսանյութեր տարածվեցին, որոնք վերագրվեցին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Տեսանյութերի տարածման մասով ոչ միայն քրեական վարույթ նախաձեռնվեց Քննչական կոմիտեում, այլև Մայր Աթոռն իր սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն սկսեց՝ այն հանձնարարելով արքեպիսկոպոսներից և եպիսկոպոսներից կազմված հանձնախմբին։

Օրեր առաջ էլ գաղտնազերծված փաստաթուղթ տարածվեց, որի տակ հանձնախմբի մի քանի անդամներ ստորագրել էին՝ Գարեգին Բ-ին առաջարկելով որոշակի ժամկետով կասեցնել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի՝ Մայր Աթոռում զբաղեցրած բոլոր պաշտոնները և եկեղեցական ծառայությունը, ինչպես նաև ՝ որ արքեպիսկոպոսը բնակվի Մայր Աթոռից դուրս, քանի դեռ պարզ չեն դարձել Քննչական կոմիտեի կողմից իրականացվող փորձաքննության արդյունքները.

«Հարգելով Արշակ Սրբազանի անմեղության կանխավարկածը՝ միևնույն ժամանակ Ձերդ սրբության ուշադրությանն ենք հանձնում այն փաստը, որ խնդրո առարկա տեսանյութը ծանրակշիռ մեղքի մասին է ակնարկում, որը խստագույնս դատապարտվում է հայոց կրոնական ժողովների կողմից, ինչպես նաև հավատացյալների շրջանում գայթակղություն և տարակուսանք առաջացնում»,- նշվել էր փաստաթղթում։

Ի վերջո, ինչ կորոշի հանձնախումբը, արդյոք կկասեցվի արքեպիսկոպոսի պաշտոնավարումը և նա կլքի Մայր Աթոռը՝ առաջիկա օրերին պարզ կդառնա։

Ռոզա Վարդանյան