Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների սկզբունքների կոպտագույն խախտումներով. «Անկախ դիտորդ»

Լուրեր

12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
Բոլորը

«Անկախ դիտորդ»-ն անդրադարձել է 2017թ. մայիսի 14-ին տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու ընտրություններին:

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» համատեղ ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակներում 2017թ. մայիսի 14-ին «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, դիտարկել է Երևանի ավագանու ընտրությունները։ Դիտարկմանը մասնակցել են նաև Գորիսի մամուլի ակումբի կողմից հավատարմագրված դիտորդները։

Սույն զեկույցն ամփոփում է 60 տեղամասերում և 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացված դիտորդության արդյունքները: 2017թ. հունիսի 13-ին տեղի է ունեցել զեկույցի աշխատանքային տարբերակի ներկայացումը, որի ժամանակ հնչած կարծիքների և առաջարկությունների հիման վրա զեկույցը վերանայվել է:

Դիտարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եզրակացրել է, որ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով:

Վերահաստատելով ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ զեկույցում ներկայացված առաջարկությունները և ի լրումն դրանց՝ «Անկախ դիտորդ» դաշինքն առաջարկում է.

Օրենսդրորեն սահմանել ընտրախախտումների և ընտրակեղծիքների, հատկապես ընտրակաշառքների բաժանման և վարչական ռեսուրսների չարաշահման վերաբերյալ հավաստի տվյալների ողջամիտ ծավալը, որի դեպքում կարող է չեղարկվել  թեկնածուի (այդ թվում կուսակցության) գրանցումը կամ ընտրության արդյունքները,
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշում կայացնել ընտրակեղծիքների և ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների պատշաճ քննության համար տրամադրվող ողջամիտ ժամանակից հետո,
Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնցով կկարգավորվի օպերատիվ լուծումներ պահանջող վարչարարության առանձնահատկությունները, կսահմանվի թեժ գծի ներդրման ինստիտուտը, հնարավոր կլինի ընտրական հանձնաժողովներին հասցեագրել էլեկտրոնային գրավոր դիմում/բողոքներ: