Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը

Լուրեր

07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեին մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր քննվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդության քննությունը։ Քննչական կոմիտեն դատարան ներկայացված միջնորդությամբ պահանջել է ևս երկու ամսով երկարացնել Կարապետյանի կալանքի ժամկետը։

Հիշեցնենք, որ Կարապետյանն անազատության մեջ է 2025 թվականի հունիսի 18-ից։ Նա ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է հունիսի 17-ին News.am-ին տված հարցազրույցից հետո, որում անդրադարձել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցուն և հոգևորականներին թիրախավորելու մասին հարցին.

«Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա»։ «Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- հարցազրույցի ժամանակ նշել էր գործարարը։ Լրատվամիջոցը հարցազրույցը տեղադրելիս «մասնակցել» բառի փոխարեն օգտագործել է «միջամտել» բառը, որին նույն օրը հաջորդել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակադարձող գրառումը։ 

«Ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահա՛կ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Ապա Կարապետյանը ձերբակավել է, նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի  2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:  Մեկ ամիս անց գործարարին նոր մեղադրանք առաջադրվեց հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և փողերի լվացման հոդվածի հատկանիշներով։ Իսկ ավելի ուշ Կարապետյանի մեղադրանքը փոփոխվեց է և նրան  նոր մեղադրանք  առաջադրվեց՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածով։

Վերջին անգամ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը քննել է դատավոր Վահե Դոլմազյանը, ու չնայած Քննչական կոմիտեն միջնորդել էր ժամկետը երկարացնել երկու ամսով՝ դատավորը 1 ամսով էր երկարացրել կալանքը ինչպես նաև դիրքորոշում հայտնել, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Սամվել Կարապետյանը կատարել է փողերի լվացման ու հարկերից խուսափելու հոդվածներով իրեն վերագրվող արարքը։ Նշենք, որ հիմնավոր կասկածի առկայությունը պարտադիր պայման է՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս։

Ստացվում է՝ դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ՝ հիմնավոր կասկած առկա է միայն նրան վերագրվող իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու մեղադրանքով։  Կարապետյանի պաշտպանները պնդում են, որ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեն հնչեցնելու հոդվածով անձը առավելագույնը կալանքի տակ կարող է գտնվել 5 ամսով, ուստի նա նոյեմբերի 18-ից պետք է ազատ արձակվի, քանի որ լրանում է կալանքի 5 ամիսը։

Նշենք, որ Կարապետյանի կալանքի գործը քննող դատավոր Սարգիս Դադոյանը 2019 թվականից մինչև 2022-ն աշխատել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի տնտեսական գործունեության, բնակչության առողջության դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության բաժնում՝ որպես ավագ քննիչ, ապա, երբ ստեղծվել է Հակակոռուպցիոն դատարանը, նշանակվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

Արաքս Մամուլյան