Բաքուն մերժել է երկարացնել ադրբեջանցի արևելագետ Ռուսլան Սուլեյմանովի բնակության թույլտվությունը և մեկ տարով արգելել մուտք գործել երկիր

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները մերժել են արևելագետ, լրագրող Ռուսլան Սուլեյմանովի բնակության թույլտվության երկարաձգումը և մեկ տարով արգելել նրան մուտք գործել երկիր։ Այս մասին Սուլեյմանովը հայտնել է իր տելեգրամի ալիքում, գրում է Meduza-ն։

Սուլեյմանովն էթնիկ ադրբեջանցի է՝ Ռուսաստանի քաղաքացիությամբ։ Նա Բաքվում բնակվում է 2022 թվականից և ամեն տարի երկարաձգում է Ադրբեջանում իր բնակության և աշխատանքի թույլտվությունները։

Ըստ նրա՝ Ադրբեջանի իշխանություններն իրեն տեղեկացրել են, որ չեն երկարաձգի իր բնակության թույլտվությունը «վերջին րոպեին»: Սուլեյմանովը սկսել է դիմել եվրոպական երկրներից մեկի վիզա ստանալու համար: Երկրից դուրս գալուց հետո նա տուգանվել է շուրջ 250 դոլարով, մեկ տարով արգելվել է նրա մուտքն Ադրբեջան:

«Գիտեմ, որ այս տարի կան ինձ նման շատերը՝ ռուսական անձնագրերով էթնիկ ադրբեջանցիներ, որոնց «նետել են տախտակամածից»։ Ցավոք, Ադրբեջանը կարիք չունի տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության, գիտության կամ լրագրության ոլորտի մասնագետների։ Կարիք չունի նրանց, ովքեր պատրաստ են իրենց ներդրումն ունենալ և աշխատել, ինչպես ասում են՝ հանրապետության բարօրության համար»,- գրում է Սուլեյմանովը։

Մինչև 2022 թվականը նա աշխատել է որպես ՏԱՍՍ-ի Մերձավոր Արևելքի թղթակից Կահիրեում: Նա հրաժարական է տվել ռուսական պետական ​​գործակալությունից՝ ի նշան Ուկրաինա ներխուժման դեմ բողոքի և տեղափոխվել Ադրբեջան:

Այնտեղ Սուլեյմանովը համագործակցել է տեղական CBC-ի հետ, եղել է հրավիրված փորձագետ Ադրբեջանի դիվանագիտական ​​ակադեմիայում: 2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը Սուլեյմանովին հայտարարել է «օտարերկրյա գործակալ»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի