Ծառուկյանը միայնակ ցուցակ է գրում. թարմ «դեմքերի» առաջին անունները

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ռեբրենդիգավորման լուրջ գործընթացներ են սկսվել: Կուսակցության թարմացումն անձամբ իրականացնում է Գագիկ Ծառուկյանը: Նա երեկ էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ թարմացում անպայման լինելու է:

ԲՀԿ-ական պատգամավորները, սակայն, մտահոգված են: Factor.am-ի հետ մասնավոր զրույցներում նշեցին, որ ԲՀԿ-ն հեղափոխական էյֆորիա չունի և անկախ նրանից, որ թարմացումն անհրաժեշտ է, պետք է նաև հնաբնակներից լինեն ցուցակում:

Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանը ցուցակը միայնակ է կազմում և, ինչպես հայտնի է, գլխավորելու է ինքը:

Մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում որպես թարմ դեմք լինելու է Արմեն Արզումանյանը: Նա միջազգայնագետ է, իսկ այս պահին զբաղեցնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը: Տեղեկացանք, որ նա Կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանի քրոջ որդին է: Ա․ Արզումանյանը Factor.am-ի հետ զրույցում չբացառեց, որ կլինի ցուցակում, սակայն նշեց, որ վերջնական որոշում չկա և նախնական քննարկումներ են եղել:

Մյուս թարմ և երիտասարդ դեմքը փաստաբան է, որի անունը Ծառուկյանը դեռ չի հայտնել կուսակիցներին: Մեզ հայտնի դարձավ, որ ցուցակում լինելու է նաև Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ դրսում ուսում ստացած ուսանողներից մեկը, որն արդեն կրթվել և վերադարձել է Հայաստան:

Ցուցակում ԲՀԿ-ի հնաբնակաների լինել- չլինելու մասին Ծառուկյանը վերջնական որոշում չունի: Տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է, որ Նաիրա Զոհրաբյանը չլինի ցուցակում: ԲՀԿ-ի կուլիսներում ակտիվ խոսվում է այն մասին, որ Նաիրա Զոհրաբյանը նշանակվելու է դեսպան: Ավելին՝ իշխանության հետո թեթեւակի քննարկումներ եղել են, որ Զոհրաբյանին նշանակեն դեսպան: Սակայն նա դեմ է և պաշտոնապես հերքում է այս տեղեկությունները:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Զոհրաբյանի ու Ծառուկյանի հարաբերությունները լարվել են Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Պատճառը եղել է այն, որ Նաիրա Զոհրաբյանը սուր ելույթներ է ունեցել, ինչը Գագիկ Ծառուկյանին դուր չի եկել:

ԲՀԿ-ական պատգամավորները ցուցակի մասին որևէ պաշտոնական մեկնաբանություն տալ չեն ցանկանում, քանի որ վերջնական որոշում չկա:

Հայկ Վարդանյան