Բյուջեից 207 մլն դրամ ստացած ՀԿ-ի ղեկավարը 2019-ին Փաշինյանի քայլարշավի ու  փողոցային շարժման մասին գիրք է գրել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

207 մլն դրամ է տրվել «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին պետբյուջեից առանց մրցույթի։ Գումարը ՀԿ-ին տրվել է 2020-2025 թվականներին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից ստացված գրավոր հարցման պատասխանից։ 

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ կառավարությունն այդ գումարը ՀԿ-ին հատկացրել է գաղտնի որոշումներով, դրանք վարչապետի աշխատակազմը գաղտնազերծել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի և խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո՝ հետևյալ հիմնավորմամբ։

«2025 թվականի օգոստոսի 8-ից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված՝ կարիքի հրատապությունն ու ուսումնասիրված խնդիրների զգայունությունն էապես կորցրել են իրենց սրությունը։ Ուստի՝ հայցվող տեղեկատվության վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման կետերը գաղտնազերծվել են՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ օբյեկտիվ հանգամանքերի փոփոխությունը, որի հետևանքով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում են ոչ նպատակահարմար»,- ասված է վարչապետի աշխատակազմից Factor.am-ին փոխանցված պատասխանում։

Իսկ թե «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ն պետբյուջեից առանց մրցույթի ստացված գումարներով ինչ աշխատանք է կատարել, որոնք համարվել են պետական գաղտնիք, կամ՝ այն ինչ կապ ունի վաշինգտոնյան իրադարձությունների հետ, կառավարությունը չի բացահայտել։ Այս հարցով դիմել ենք ՀԿ-ին, որտեղից միայն գրավոր տարբերակով են ցանկացել պարզաբանել։ Հարցումն արդեն ուղարկված է։

Մինչ  վարչապետի աշխատակազմը և «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ն Factor.am-ի առաջ քաշած հարցերին պարզաբանումներ կտրամադրեն, որոշ մանրամասներ ներկայացնենք ՀԿ-ի մասին։

Այն հիմնադրվել է Վարդան Ազատյանի կողմից 2014 թվականին։ Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված տեղեկություններից պարզեց, որ Ազատյանը մինչև 2025 թվականի հունիսի 30-ը եղել է ՀԿ-ի նախագահը։ Նրան այդ օրվանից առ այսօր փոխարինում է Լիաննա Աղամյանը։

Վարդան Ազատյանը 2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ կառավարության նիստում նշանակվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր։ Ստացվում է՝ նշանակումից հետո էլ շարունակել է մեկ տարուց ավելի լինել իր հիմնադրած ՀԿ-ի ղեկավարը։

Վարդան Ազատյանը կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի նիստում  նշանակվել է Հանրային խորհրդի անդամ։

Նա 2019 թվականին՝ հեղափոխության մեկ ամյակի առթիվ, հեղինակել է «Ովքեր արեցին հեղափոխությունը» ստեղծագործությունը։ Factor.am-ն այսօր փորձեց ծանոթանալ բովանդակությանը, սակայն, մի քանի գրախանութներում հայտնեցին, որ գիրքը վաճառքում չկա։  

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, որ «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ն բյուջեից 2025 թվականի համար ստացել է 38 մլն 941 հազար դրամ։ Նույնքան գումար ստացել է նաև 2023 և 2021 թվականներին։ Իսկ ահա  2024-ին և 2022-ին այդ գումարը յուրաքանչյուր տարվա համար կազմել է 41 մլն 813 հազար դրամ։ 2020-ին էլ հատկացվել է 6,3 մլն դրամ։ Ընդհանուր այս գումարը կազմում է 207 մլն դրամ։

Ինչո՞վ է զբաղվում «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ն

Այն հիմնադրվել է 2014 թվականին։ ՀԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կազմակերպությունը հատկապես կենտրոնանում է նոր ժամանակների և արդի շրջանի պատմական ու մշակութային գործընթացների ուսումնասիրության վրա՝ միաժամանակ զարգացնելով հայաստանյան և սփյուռքյան գիտական կապերը։

«Պատմական ժամանակաշրջանի իմաստով Ինստիտուտը չունի հետազոտական սահմանափակումներ, բայց առաջնահերթություն է տրվում Նոր ժամանակներին կամ Արդիությանը վերաբերող ուսումնասիրություններին»,- ասված է ՀԿ-ի «Մեր մասին» բաժնում: 

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացրել է, որ Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետազոտողների և արվեստագետների հետ քննարկել է «Կրթվելը նորաձև է» արշավը։ 

Նարեկ Կիրակոսյան