Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նոր զեկույցի համաձայն՝ 2025 թվականին մթնոլորտում ածխածնի երկօքսիդի (CO₂) և մյուս հիմնական ջերմոցային գազերի կոնցենտրացիաները հասել են աննախադեպ բարձր մակարդակների՝ նպաստելով մոլորակի ջերմաստիճանի երկարաժամկետ բարձրացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

2025 թվականին մթնոլորտի մերձգետնյա շերտում CO₂-ի համաշխարհային միջին կոնցենտրացիան կազմել է 426,8 ppm՝ միլիոնական մաս, ինչը նախաարդյունաբերական մակարդակի 153%-ն է։ Նոր ռեկորդային մակարդակների են հասել նաև մեթանի և ազոտի ենթօքսիդի կոնցենտրացիաները։ Վերջիններս մարդու գործունեության հետ կապված երկար գոյատևող ջերմոցային գազերի շարքում, ըստ իրենց նշանակության, համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցնում։

2004 թվականին, երբ առաջին անգամ հրապարակվեց ՀՕԿ-ի «Ջերմոցային գազերի տեղեկագիրը», կազմակերպության Մթնոլորտի համաշխարհային դիտարկումների ծառայության դիտակայանների ցանցի չափումներով՝ CO₂-ի տարեկան միջին կոնցենտրացիան կազմում էր 377,5 ppm։

1960-ականներից ի վեր մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է․ տարեկան միջին աճը 0,8 ppm-ից 2011–2020 թվականների տասնամյակում հասել է 2,4 ppm-ի։ Իսկ 2024–2025 թվականներին CO₂-ի համաշխարհային միջին կոնցենտրացիան ավելացել է 2,8 ppm-ով՝ գերազանցելով այդ տասնամյակի միջին տարեկան աճը։

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) ջերմոցային գազերի տարեկան ինդեքսի համաձայն՝ 1990–2025 թվականներին երկար գոյատևող ջերմոցային գազերի ճառագայթային ներգործությունը՝ կլիմայի վրա դրանց տաքացնող ազդեցությունը, ուժեղացել է 56%-ով։ Այդ աճի շուրջ 81%-ը բաժին է ընկնում CO₂-ին։