Վլադիմիր Գասպարյանը բռունցքով հարվածեց, Հունան Պողոսյանն էլ ասաց՝ «կգյուլլեմ»․ «Շանթ և ընկերներ» գործով նախկին դատապարտյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը միանշանակ չընդունվեց։ Համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Շանթ Հարությունյանն իրեն ասել է, թե այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն իրեն բռնության են ենթարկել։

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, ավելի ուշ պարզաբանել էր, որ Հունան Պողոսյանը հորը չի հարվածել, բայց ներկա է եղել միջադեպին։

«Շանթ և ընկերներ» գործով նախկին դատապարտյալ, ազատամարտիկ Ալեք Պողոսյանը Factor.am-ին ասաց, որ 2013թ. նոյեմբերի 5-ին իր նկատմամբ Վլադիմիր Գասպարյանը բռնություն է կիրառել: Այս միջադեպին, ըստ ազատամարտիկի, ներկա է եղել նաև Սյունիքի նորանշանակ մազպետ Հունան Պողոսյանը։ Վլադիմիր Գասպարյանի հեռանալուց հետո, նախկին դատապարտյալի պնդմամբ, Պողոսյանը ներս է մտել սենյակ, որտեղ քննիչներն իրեն հարցաքննել են ու սպառնացել։

Ալեք Պողոսյանը նաև պատմեց, որ դատարանում այս ամենի մասին իրենք բարձրաձայնել են, բայց դա մնացել է անհետևանք։ Քննիչներն էլ, ասում է, որ անգամ հիմա դժվար խոստովանեն, որ ներկա են եղել, ուր մնաց՝ նախորդ իշխանությունների օրոք խոսեին։

Ազատամարտիկը պնդեց՝ հիմա էլ է պատրաստ համագործակցել իրավապահների հետ, բայց ճմարտությունը բացահայտելու ակնկալիքներ չունի։ Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ, վերջինս, սակայն,նշեց, որ ինքը նման միջադեպի չի մասնակցել։

Ի դեպ, «Շանթ և ընկերներ» գործով դատապարտյալների պնդմամբ՝ դատախազությունը տեղեկացրել է, որ տարիներ առաջ ոստիկանությունում Գասպարյանի կողմից կատարված բռնությունների և Հունան Պողոսյանի՝ սպառնալիքներ հնչեցնելու փաստը չի հաստատվել և այդպիսով նրանց բողոքին ընթացք չի տրվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Շաբոյան