ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ

Լուրեր

06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմական հրամանատարը Ռուսաստանին նախազգուշացում է հղելու դաշինքի ցանկացած հարձակմանը հակազդելու կարողության վերաբերյալ, քանի որ Մոսկվայից եկող սպառնալիքի շուրջ մտահոգությունները մեծանում են,  գրում է France 24-ը:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հաղորդմամբ՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը Վարշավայում կայանալիք անվտանգության համաժողովում կներկայացնի իր «հաղթանակի տեսությունը»՝ հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ի գործողությունների և հաղթանակի հասնելու վերաբերյալ։
Դաշինքի գլխավոր ռազմական հրամանատարի այս նախաձեռնությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն փորձում է Մոսկվային ուղերձ հղել՝ դադարեցնելու այն գործողությունները, որոնք արևմտյան պաշտոնյաները բնութագրում են որպես Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցող երկրների դեմ ուղղված «հիբրիդային» արշավ, ներառյալ՝ դիվերսիաներն ու միջամտությունը։

Վերջին ամիսներին մտավախություններն աճել են, որ Կրեմլն ակտիվացնում է իր գործողությունները։ Այդ մտահոգությունների պատճառ են դարձել մի շարք աղմկահարույց միջադեպեր, այդ թվում՝ Գերմանիայի օդանավակայաններից մեկում պայթուցիկներով բեռնված անօդաչու թռչող սարքի հայտնաբերումը։

«Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարի հաղթանակի տեսությունը պարզ է՝ պահպանել ՆԱՏՕ-ի առավելությունը, որը համապատասխանում է դաշինքի զսպման և պաշտպանության ծրագրերին ու հիմնված է դրանց վրա։ Սակայն համաշխարհային անվտանգության անկայուն և բարդ միջավայրի պայմաններում մենք պետք է արդեն հիմա ստեղծենք անհրաժեշտ պայմաններ՝ ագրեսիան զսպելու և, անհրաժեշտության դեպքում, հարձակման ենթարկվելու դեպքում հաղթանակի հասնելու համար»,- նախորդ շաբաթ հայտարարել էր ԱՄՆ գեներալի խոսնակ, գնդապետ Մարտին Օ՛Դոնելը։

ՆԱՏՕ-ն, որը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Խորհրդային Միությանը հակազդելու նպատակով, ավանդաբար խիստ գաղտնի է պահում Ռուսաստանի հնարավոր հարձակմանը հակազդելու իր պաշտպանական ծրագրերը։

Գրինկևիչի ելույթից դժվար թե ՆԱՏՕ-ի ռազմավարության վերաբերյալ շատ նոր մանրամասներ հայտնի դառնան։ Այն նպատակ ունի միաժամանակ ազդանշան ուղարկել Մոսկվային և վստահեցնել դաշինքի արևելյան թևում գտնվող անդամ երկրներին։ ՆԱՏՕ-ն պնդում է, որ շարունակում է մնալ պաշտպանական դաշինք և մտադիր չէ հարձակվել Ռուսաստանի վրա։ Արևմտյան պաշտոնյաների խոսքով՝ Կրեմլի ուժերի՝ Ուկրաինայում առաջխաղացման դժվարությունների ֆոնին Մոսկվայի «հիբրիդային հարձակումներն» ավելի անխոհեմ են դարձել և կարող են հանգեցնել մարդկային զգալի կորուստների։

Դաշինքը, որի հիմնական նպատակը Ռուսաստանի զինված ներխուժումը զսպելն է, դժվարանում է գտնել այնպիսի միջադեպերին հակազդելու արդյունավետ եղանակներ, որոնք տեղի են ունենում բացահայտ ռազմական հակամարտության շեմից ցածր, այսպես կոչված, «մոխրագույն գոտում»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել երկրներին «հանգստություն պահպանել, շարունակել գործել և աջակցել Ուկրաինային»։

«Մենք չպետք է միամիտ լինենք Ռուսաստանի հարցում, բայց նրանք գիտեն, որ մենք ավելի ուժեղ ենք»,- անցյալ ամիս հայտարարել էր Ռյուտեն։

Սակայն Ռուսաստանի ակտիվության աճը համընկնում է Եվրոպայի համար հնարավոր խոցելիության ժամանակաշրջանի հետ։ Դաշնակիցներն այժմ պատրաստվում են Եվրոպայում ամերիկյան զորքերի հնարավոր կրճատմանը, քանի որ Պենտագոնը վերանայում է մայրցամաքում ԱՄՆ-ի ռազմական տեղակայման հարցը։ Սպասվում է, որ այդ գործընթացի արդյունքները կհրապարակվեն տարեվերջին։

Եվրոպական երկրներն արդեն շտապում են ամրապնդել իրենց զինված ուժերը, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հուսալիության վերաբերյալ կասկածները զգալիորեն աճել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի