Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված

Լուրեր

04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանում արձանագրվել են հասարակական կարգի կոպիտ խախտման դեպքեր՝ կապված կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված՝ պետական հանրակրթական հաստատություններում դպրոցական միասնական համազգեստի ներդրման կանոնների կիրառման հետ։

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունից հայտնել են, թե Բաքվում մի խումբ անձինք դպրոցական միասնական համազգեստի կանոնների ներդրման կապակցությամբ կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծել կրթական հաստատությունների աշխատակիցների հետ, վնաս են հասցրել պետական կրթական հաստատություններին, ինչպես նաև փորձել են կատարել այնպիսի գործողություններ, որոնք կոպտորեն խախտում են հասարակական կարգը, խոչընդոտում տրանսպորտի երթևեկությանը և ուսումնական հաստատությունների բնականոն գործունեությանը։

Դեպքի առթիվ ՆԳՆ համապատասխան քննչական ստորաբաժանումներում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով՝ հասարակական կարգի խախտման հանգեցրած գործողությունների կազմակերպում կամ դրանցում ակտիվ մասնակցություն։ Գործի շրջանակում ձերբակալվել է 37 մարդ։

Նշվում է, որ ձեռնարկվող միջոցառումների հիմնական նպատակն է ապահովել օրենսդրության պահանջների կատարումը, կանխել հասարակական կարգի խախտումները, տրանսպորտի երթևեկության և կրթական հաստատությունների բնականոն աշխատանքի խոչընդոտումը, ինչպես նաև ապահովել աշակերտների, մանկավարժների և այլ քաղաքացիների անվտանգությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիները պարտավոր են պահպանել օրենսդրության պահանջները, թույլ չտալ հասարակական կարգի խախտումներ, այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող գործողություններ, ինչպես նաև ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին։ Ընդգծվում է, որ հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև կրթական հաստատությունների բնականոն գործունեության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակվում են։

Հավելենք, որ այսօր առավոտից Ադրբեջանի տարբեր բնակավայրերի դպրոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում աշակերտների ու ուսուցիչների կողմից՝ ուսումնական հաստատություններում հիջաբի կրման արգելքի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի