Նարեկ Օհանյանին ՔԿՀ-ում ծեծի ենթարկելու հրապարակումների հիման վրա ՄԻՊ-ը տեսակցել է կալանավորին

Լուրեր

25.08.2026 | 15:10
Քոչարյանի գործում Սերժ Սարգսյանի անունը կա // Սիրուշոյի ընկերության գրասենյակը կապարակնքել են․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 15:05
Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:50
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ավելի քան 2.5 մլրդ դրամ հարկ չվճարելու համար
25.08.2026 | 14:44
Ծառուկյանը խոսում էր իր առյուծի մասին, մեկ էլ հոպ՝ առյուծը սատկեց, Ծառուկյանը հայտնվեց բանտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:39
ԱՄՆ-ն Սիրիան հանել է «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցուցակից, որում այն ներառվել էր 1979 թվականին
25.08.2026 | 14:33
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:05
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում
25.08.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հետագա փոխգործակցությունը
25.08.2026 | 14:01
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին
25.08.2026 | 13:56
Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց չունի «Ժիգուլին»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
Բոլորը

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին։ Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՄԻՊ գրասենյակից։

Հիշեցնենք, օրեր առաջ Armlur.am-ը տեղեկություն էր տարածել, որ Օհանյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնություն էր գործադրվել։ Ըստ մամուլի՝ բռնությունը գործադրվել է մենախցից ընդհանուր խուց տեղափոխվելուց հետո, ինչից հետո նրան կրկին տեղափոխել են մենախուց։

Ի՞նչ է կատարվել իրականում հիմնարկում. FactorTV-ն դիմեց Քրեակատարողական ծառայությանը, սակայն մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը տեղեկություն չտրամադրեց՝ պարզաբանելով՝ իրավասություն չունեն նման տեղեկություն հայտնելու։ Ուստի դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով նշել՝ այցելե՞լ են Օհանյանին, ՄԻՊ գրասենյակը դրական պատասխան տվեց։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 13-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձը ենթարկվել է բռնության։ Հրապարակման նույն օրը պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից: Բացի այդ, պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել քրեակատարողական հիմնարկ, ազատությունից զրկված անձի հետ անցկացվել է առանձնազրույց, որի մանրամասները խորհրդապահական են և հրապարակման ենթակա չեն»,- նշեց ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը։

Նշենք՝ ավելի վաղ Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հերքել էր այդ տեղեկությունները։

«Նարեկ Օհանյանը հարցաքննվել և հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերը: Նա չի պահվում մենախցում: ՔԿ ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարել և կատարում են պատշաճ կերպով»,– գրել էր նա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Գործով կալանավորվեցին Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։

Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Գևորգ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:

Ռոզա Վարդանյան