Նոր բախում Մերձավանում․ կոտրել են փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանը շիրմաքարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Մերձավանում սպանությունից երկու շաբաթ անց լարվածությունը դեռ չի մարում։ Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Մերձավանի գերեզմանոցում․ կոտրել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբոր՝ փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը։

ՆԳՆ-ից հայտնում են՝ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետևանքով 5 քաղաքացի ձերբակալվել է։ Այսօր գերեզմանի մոտ արձանագրեցինք շիրմաքարի ջարդած կտորները․ դրանցից մեկի վրա երևում էր «Գրիգոր» անունը։ Տարածքում ոչ ոք չկար, միայն գերեզմանոցի սկզբնամասում մի քանի մարդ հսկում էր Վալոդյա Գրիգորյանի շիրիմը։ Դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին հսկողություն էր իրականացնում պարեկային ծառայությունը։ Թե ինչպես գյուղի գրեթե ամեն անկյունում ծառայություն իրականացնող իրավապահները տեղյակ չեն եղել միջադեպից, դեռևս անհայտ է։ Նախաքննական մարմնից տեղեկացանք, որ քրեական վարույթ է նախաձեռնվել գերեզմանն անարգանքի ենթարկելու հոդվածով:

Ըստ տեղացիների՝ վիճաբանությունը եղել է Վալոդյա Գրիգորյանի ու Մերձավանի նախկին վարչական ղեկավար ՔՊ-ական Մհեր Ախտոյանի համախոհների միջև։ Ախտոյանը Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի զարմիկն է։ Ըստ մերձավանցիների՝ Մհեր Ախտոյանն այժմ երկրում չէ։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմանդիր Մեսրոպ Առաքելյանը ենթադրում է՝ որոշ անհատներ են էմոցիոնալ վարքագիծ դրսևորել և էական միջադեպ չի եղել։

Մինչ վարույթն իրականացնող  մարմինը հայտարարում է, որ Մերձավանի սպանությունը բացահայտված է, համայնքում և ընդդիմադիր շրջանակներից հակառակն են պնդում։ 

Քննչական կոմիտեից Factor TV-ն տեղեկացավ, որ Մերձավանի սպանության վարույթի շրջանակում կատարվել է տեղանքի զննություն։ Սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը պատմել է, որ ինքը հենց այդտեղ է կրակել սովորել։ Մեր տեղեկություններով՝ այդ տեղանքում արկղերի վրա անցքեր եղել են, սակայն դեռևս հայտնի չէ՝ թե ինչի հետևանք են դրանք։ Ի տարբերություն Գևորգ Հարությունյանի, Նարեկ Օհանյանը խոստովանական ցուցմունք չի տվել։

Մինչ իրավապահները շարունակում են վարութային գործողությունները, այսօր  Փարաքարի ավագանու «Միասնություն» դաշինքը համայնքապետ ընտրեց։ Դահլիճում միայն համայնքապետի թեկնածու Օնիկ Ախվերդյանի թիմակիցներն էին։ Ավագանու ՔՊ և «Ազգային առաջընթաց» խմբակցություններից ոչ ոք նիստին չէր մասնակցում, սակայն դա չխանգարեց մեծամասնություն կազմող «Միասնություն» դաշինքին Օնիկ Ախվերդյանին համայնքապետ ընտրել։ Ախվերդյանը մարտին կայացած ավագանու ընտրություններում ցուցակի երկրորդ համարն էր՝ հաջորդելով իր մտերիմ ընկերոջը՝ Վալոդյա Գրիգորյանին։ Համայնքապետ ընտրվելուց հետո նա խոստացավ կյանքի կոչել ընկերոջ կիսատ թողած բոլոր ծրագրերը։

Ի դեպ, այսօր Արմլուրը գրել էր, որ ՔՊ խմբակցության ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի «կինը պատրաստվում է երեխաներին ուղեկցել Մերձավանի դպրոց, մի խումբ քաղաքացիներ փակել են դեպի դպրոց տանող ճանապարհը՝ ի նշան բողոքի»։ 

Factor TV-ն Մերձավանում նման իրավիճակ չարձանագրեց, ավելին՝ դպրոցից փոխանցեցին, որ վերջին սպանությունից հետո Ախտոյանի կինը, որ դասավանդում է այդտեղ, ինչպես նաև նրա երեխաները դպրոց չեն հաճախել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան