ԱՄՆ-ն ասում է՝ եկեք վերջ տանք Ադրբեջանի միջոցով Հայաստանին ճնշելու ռուսական քաղաքականությանը. Լևոն Շիրինյանը՝ Բոլթոնի այցի մասին

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

ԱՄՆ-ն հետսովետական շրջանում առաջին անգամ հայտարարում է, որ Հարավային Կովկասը միայն ռուսական ազդեցության գոտի չէ: Այս մասին այսօր հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցին:

Բոլթոնի այցը քաղաքագետը «շատ հետաքրքիր» է գնահատում, նրա հայտարարություններից կարևորելով նաև զենքի մատակարարմանը վերաբերող հատվածը: «Փաստորեն, Միացյալ Նահանգներն ասում է՝ եկեք ձեզ օգնենք, որպեսզի Ադրբեջանի միջոցով Հայաստանին ճնշելու ռուսական քաղաքականությանը վերջ տանք: Սա բացառիկ բան է: Այսինքն՝ Հայաստանը դուրս բերենք ռուսական քաղաքականության շրջագծից, որը միշտ Ադրբեջանը դիտել է առաջին պետություն Հայաստանի վրա ճնշելու համար»,- հայտարարեց Շիրինյանը:

Նրա պնդմամբ՝ Ռուսաստանն Անդրկովկաս մտնելու առաջին օրվանից թաթարներին դիտել է հայ քաղաքակիրթ ժողովրդին կրնկի տակ պահելու համար: «Մի բան կա, որից ես միշտ վախեցել են. Հայաստանում չպետք է թույլ տալ 5-րդ շարասյան գործունեությունը՝ իրենց մամուլով և իրենց ազդեցությամբ»,- հավելեց քաղաքագետը: