ՌԴ-ի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացին չի արտահանձնվի. նա ՀՀ-ում կալանքից ազատ է արձակվել

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

ՌԴ-ի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի 29-ամյա Գիորգի Կինոիանին 36 օր կալանքի տակ գտնվելուց հետո ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան, Կինոիանիի պաշտպան Անի Չատինյանը։

«Այս պայքարն անսովոր էր, անսովոր այնքանով, որ Կինոիանին լինելով Վրաստանի Հանրապետության քաղաքացի, հետախուզվում էր ոչ ժողովրդավար Ռուսաստանի Դաշնության կողմից՝ «Դոնեցկի ժողովրդավար Հանրապետություն» ինքնահռչակ միավորման դատարանի դատավճռի հիման վրա։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրավունքի պաշտպանության շրջանակներում ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները՝ ընդհուպ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այսօր արդեն 36 օր անազատության մեջ մնալուց հետո Գ․ Կինոիանին ազատ արձակվեց՝ չվերադարձելիության կոնվենցիոն սկզբունքի կիրառման արդյունքում»,- նշել է Չատինյանը։

Հիշեցնենք՝ Գիորգի Կինոիանին սեպտեմբերի 3-ին հայ-վրացական սահմանին ձերբակալվել էր ԱՊՀ Քիշնևյան կոնվենցիայի հիման վրա, իսկ 3 օր անց, դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ, 40 օրով ժամանակավոր կալանավորել։ Նա Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվում է վարձկանության մեղադրանքով։

Ռոզա Վարդանյան