20 օր՝ կալանքի տակ․ վրացի երիտասարդը կարտահանձվի՞ ՌԴ, թե՞ ապաստան կստանա․ իրավապահները լուռ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
Բոլորը

ՌԴ-ի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի 29-ամյա Գիորգի Կինոիանին 20 օր է՝ ՀՀ-ում կալանքի տակ է․ սեպտեմբերի 3-ին հայ-վրացական սահմանին ձերբակալվելուց և 3 օր անց դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ 40 օրով ժամանակավոր կալանավորելուց հետո, երեկ նրա կալանքն օրինական է համարել նաև Վերաքննիչ դատարանը։

Գիորգի Կինոիանին Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվում է վարձկանության մեղադրանքով։ Կալանավորումից օրեր անց ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչը ներգրավվել է գործում որպես Վրաստանի քաղաքացու պաշտպան։

Ուշագրավ է, որ հետախուզման, իսկ ՀՀ-ում արդեն կալանավորման որոշման հիմքում ընկած է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության դատարանի վճիռը․ դատարանը նախորդ տարվա հոկտեմբերին, առանց Կինոիանիի ներկայության, վճռել է 7 տարվա ազատազրկման դատապարտել նրան․ ըստ դատարանի՝ Վրաստանի 29-ամյա քաղաքացին վարձկան է և Ուկրաինայի կողմից մասնակցել է մարտական գործողությունների։

Կինոիանիի համար անակնկալ է եղել ՀՀ-ում ձերբակալվելը։ Չատինյանի խոսքով՝ ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչում հստակ ներկայացվել է՝ ժամանակավոր կալանավորման որոշումը պետք է բեկանվի։

Ուշագրավ է, որ Վրաստանի ոստիկանությունում կարճվել է վարչական գործը Կինոիանիի՝ ապօրինի զենքի և վարձկանության մասով․ ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցն այս որոշումն է հենց մատնանշում՝ Վրաստանի մի ոստիկանի որոշումն առավել արժեքավոր է, քան ՀՀ մի ամբողջ արդարադատության համակարգ։

Դեռևս երկու շաբաթ առաջ Factor TV-ն դիմել էր Արդարադատության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե այս պահին վրացի տղամարդու մասով ինչ գործընթացներ են տեղի ունենում և, ի վերջո, կարտահանձվի՞ Կինոիանին ՌԴ-ին։ Գերատեսչությունից հայտնել էին, որ ըստ ընթացակարգի՝ կողմն ուղարկում է համապատասխան փաստաթղթեր, որոնք ուսումնասիրվում են ԱՆ-ի կողմից, ինչից հետո որոշվում է՝ անձն արտահանձնվելու է, թե՞ ոչ։ Միաժամանակ, ՀՔԱՎ-ի կողմից ապաստան հայցելու դիմում է ներկայացվել․ Գիորգի Կինոիանիի նկատմամբ կիրառված ժամանակավոր կալանքի կեսն արդեն անցել է, սակայն նրա կարգավիճակը շարունակում է մնալ անորոշ։

Իրավապաշտպանը շեշտում է՝ Կինոիանիի դեպքին հանրային հնչեղություն տալը շատ կարևոր է։  

Օրերս կայացած Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում այս թեմայի շուրջ հարց ուղղվեց նաև Նիկոլ Փաշինյանին․ վարչապետը, սակայն, հստակ պատասխան չտվեց։

Ի վերջո, քաղաքական ապաստա՞ն կստանա, թե՞ կարձահանձվի ՌԴ-ին, 20 օր անց պետական կառույցներից դեռևս որևէ հստակ պատասխան չկա, այնինչ պաշտպանական կողմը գործուն քայլեր է ձեռնարկում Գիորգի Կինոիանիին ազատության մեջ տեսնելու համար․ նրա գործով հրատապ դիմում է ուղարկվել ՄԻԵԴ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան