Կառուսելն ընկել է 6-ամյա երեխայի գլխին․ ինչ է հայտնի դժբախտ պատահարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.09.2026 | 23:37
Ովքեր էին հրավիրվել, ովքեր՝ ոչ․ ընդդիմությունը չի մասնակցել Անկախության օրվա միջոցառմանը
22.09.2026 | 23:26
Հայտնի է, թե ով կգլխավորի ՔՊ ցուցակը Ստեփանավանի ՏԻՊ ընտրություններում
22.09.2026 | 23:13
Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը իր առաջին մեդալն է ապահովել մեծահասակների Եվրոպայի առաջնությունում
22.09.2026 | 22:57
Արցախում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի համատեղ զորավարժությունների բացման արարողությունը
22.09.2026 | 22:44
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա»-ի գործընկերներն այցելել են Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան
22.09.2026 | 22:29
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերում
22.09.2026 | 22:14
Վարդանանց փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22.09.2026 | 21:59
Հայաստանն ու Իտալիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում. ՊՆ
22.09.2026 | 21:55
ԵՄ-ի դժվար փոխզիջումը․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ մինչև 2029 թվականը, Ուսմանովն ու Ֆրիդմանը՝ ցուցակից դուրս
22.09.2026 | 21:43
G7-ը հութիներից պահանջում է «անհապաղ» դադարեցնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումները, իսկ Իրանից՝ դադարեցնել ապստամբներին աջակցությունը
22.09.2026 | 21:28
Air Fest Armenia VII․ ավիացիան կրկին միավորում է հազարավոր մասնակիցների
22.09.2026 | 21:14
Սուրեն Պապիկյանը և ռազմական ոստիկանության պետը քննարկել են առաջիկա անելիքները
22.09.2026 | 21:00
Սրվում է հարցը՝ «Թրամփի ուղին» ՀՀ-ից դուրս որտեղո՞վ կշարունակվի․ կա հակասություն ՀՀ-ի և Թուրքիայի, Ադրբեջանի միջև. Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 20:44
Թրամփի՝ Nvidia-ի հետ գործարքը Հայաստանը դարձնում է ամերիկյան ԱԲ ենթակառուցվածների hամաշխարհային կենտրոններից մեկը․ Bloomberg
22.09.2026 | 20:32
Ուկրաինայում զոհվել է ՌԴ-ից գրեթե 259 հազար զինծառայող․ ԶԼՄ-ներ
Բոլորը

Երկու օր առաջ Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ խաղահրապարակում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար։ 

Քաղաքային խնդիրների մասին բարձրաձայնող Հայրումյանը պատահաբար է իմացել տեղի ունեցածի մասին։ Այսօր է ֆեյսբուքյան խմբերից մեկում է կարդացել, որ երեխայի համար շտապ արյուն է անհրաժեշտ։      

Մինչ դեպքի վայր էինք շտապում, իմացանք, որ արդեն քանդել և հողին են հավասարեցրել ամբողջ խաղահրապարակը, կառուսելներն էլ տարվել են անհայտ ուղղությամբ։

Հարակից շենքի բնակիչները, որ չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, նշեցին, որ  խնդրի մասին հաճախ են բարձրաձայնել, երեխաներին հորդորել չօգտվել կառուսելներից,  բայց միշտ չէ, որ փոքրիկները հետևում են մեծերի հորդորին։   Խաղահրապարակից որ հեռու գտնվող էլեկտրական ենթակայանը ևս կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել։ 

Այդ տարածքը ևս պատշաճ սահմանազատված չէր և հրապարակում խաղացող երեխաները կարող են հայտնվել նաև այնտեղ։

Factor TV-ն կապ հաստատեց Բյուրեղավանի համայնքապետարանի հետ հասկանալու՝ արդյո՞ք չի թերացել քաղաքային իշխանությունը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ , որ չի արել, և ինչո՞ւ է դժբախտ դեբքից հետո ապամոնտաժվել խաղահրապարակը։

Մամուլի քարտուղար Մերի Կարապետյանի խոսքով՝ այդ ամենին ականատես են եղել շենքի բնակիչները, լիազորը և հենց նրանք էլ պատմել են մանրամասները։ Հարցին՝ ինչո՞ւ է ապամոնտաժվել խաղահրապարակը, խոսնակը սկզբում նշեց, որ ծրագրով է նախատեսված եղել՝ նորը կառուցելու համար, մեր հարցին՝ իսկ ինչու է դա տեղի ունեցել երեխայի հետ պատահածի հենց հաջորդ օրը, Կարապետյանն ավելի ուշ փոխանցեց՝ ոստիկանությունն է երեկ եկել և ապամոնտաժել։

Քննչական կոմիտեից հայտնում են՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանքի հոդվածի հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն: Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Իսկ թե արդյո՞ք ապամոնտաժումը չի խանգարի քննչական գործողություններին՝ իրեղեն ապացույցների վնասման մասով, այս պահին հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան