Անհասկանալի է՝ սեռական փոքրամասնությունների մասին հարցերն ինչո՞ւ են հրատապ դարձել այսօրվա Հայաստանում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Կառավարության հոկտեմբերի 25-ի նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Վահրամ Բաղդասարյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և այլ պատգամավորների ներկայացրած որոշման նախագծին, որով առաջարկվում է երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկություն տարածելը կամ քարոզչություն անելն արգելել հետևյալ իմաստով՝

1) երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկություն տարածելը կամ քարոզչությունը այնպիսի տեղեկությունների տարածման գործընթաց է, այդ թվում՝ իրական փաստերի և տեղեկատվության խեղաթյուրման միջոցով, որի նպատակն է ազդեցություն գործել երեխաների ֆիզիկական, մտավոր կամ հոգևոր լիարժեք զարգացման վրա և որն ուղղված է երեխաների մոտ՝

ոչ ավանդական սեռական հարաբերությունների գրավչության պատրանքի ստեղծմանը.

ավանդական և ոչ ավանդական սեռական հարաբերությունների սոցիալական խեղված ընկալմանը.

ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության հարկադրական մատուցմանը.

ոչ ավանդական սեռական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը.

Հարցի զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արսեն Մանուկյանն ասաց, որ առաջարկում են այս որոշման նախագիծը չընդունել, քանի որ նման կարգավորումները չեն նպաստելու այս խնդրի լուծմանը, ինչին էլ ի պատասխան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որքան էլ խստացնեն օրենքները, միևնույնն է,  կա համացանցի հասանելիություն։

«Սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի քարոզչությունը որոշակի ժամանակից վերածվում է քարոզչության։ Այս երեխաները, որ լուրերով լսեն, չե՞ն ասելու այդ մարդիկ ովքե՞ր են, որոնց դեմ պայքար է տարվում։ Այնպես որ, եթե չենք ուզում քարոզչություն անել, օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումը պետք է լինի գաղտնի, նախագծի հեղինակներն էլ պետք է դա գաղտնի անեն, մանավանդ որ անհասկանալի է՝ ինչո?ւ են էս կարգի խնդիրները հրատապ դառնում այսօրվա Հայաստանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։