Factor TV-ի հրապարակումից հետո Վաղարշապատի շենքերից մեկի վնասված խողովակները նորոգում են․ բնակիչները 2 տարի է՝ ահազանգում էին

Լուրեր

25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
Բոլորը

Ավելի քան երկու տարի Վաղարշապատի Լեոնիդ Ազգալդյան 1 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի բնակիչները պատկան մարմիններին պարբերաբար դիմում էին ներկայացնում՝ նշելով, որ 2010 թվականից վթարային շենքի տակով անցնող խողովակները, ըստ երևույթին, վթարվել են, ինչի հետևանքով անդադար ջուր է հոսում նկուղ և իրենց բնակարաններ։

Factor TV-ն սեպտեմբերի 12-ին այցելել էր շենք, որտեղ առաջին հարկի բնակիչները ցույց էին տվել նկուղում անդադար հոսող ջրի պատճառով իրենց բնակարանների սարսափելի պատկերը․ խոնավությունից պատերին պարբերաբար սնկեր էին աճում, տներում ամենուր խավարասերներ ու այլ միջատներ էին, չէր վերանում խոնավության ծանր հոտը։

Շենքի բնակիչները պատմում էին, որ տարիներ շարունակ պարտաճանաչ վճարում են գույքահարկը և շենքի պահպանության համար նախատեսված հարկը, բայց որևէ բարեկարգում այս տարիների ընթացքում չեն տեսել։

Խողովակները վնասվելուց հետո երկու տարի շարունակ բնակիչները դիմել են ամենատարբեր պատկան մարմինների, որևէ արդյունքի չհասնելուց հետո՝ նախորդ տարեվերջին դիմում են գրել նաև Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետի աշխատակազմն իր հերթին դիմել է Վաղարշապատի համայնքապետարան, որտեղից եկել են, ուսումնասիրել խնդիրը, բայց՝ կրկին անարդյունք։

Factor TV-ն խնդրի հետ կապված դիմել էր Վաղարշապատի համայնքապետարան, որտեղից մեզ փոխանցել էին, որ խնդրի կարգավորման համար մրցույթ են հայտարարել, սեպտեմբերի 3-ին արդեն հաղթող ընկերություն է ընտրվել, ինչը նշանակում է, որ առաջիկայում կսկսվեն նորոգման աշխատանքները։

Բնակիչները, սակայն, այդքան էլ լիահույս չէին։ Ասում էին՝ նման խոստումներ շատ են լսել։ Սակայն խնդրի բարձրաձայնումից 12 օր անց Factor TV-ին զանգահարել է բնակիչներից մեկն ու տեղեկացրել, որ մեր հրապարակումից հետո խողովակների նորոգման աշխատանքները վերջապես սկսվել են։

Ռոզա Վարդանյան