Տանը սնկեր են աճում․ 2 տարի է՝ ջուրն անդադար հոսում է շենքի նկուղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Պատերին աճող սնկեր, տներում վխտացող խավարասերներ ու այլ միջատներ, ամենուր խոնավության ծանր հոտ․ Վաղարշապատի Լեոնիդ Ազգալդյան 1 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի երեք մուտքի առաջին հարկերի բոլոր բնակարաններում երկու տարի է՝ այս պատկերն է։ 

Շենքը, ըստ բնակիչների, 2010 թվականից վթարային է, շինության տակով անցնող խողովակները, ըստ երևույթին, վթարվել են, ինչի հետևանքով ավելի քան 2 տարի անդադար ջուր է հոսում։ Նկուղների բարձիթողի վիճակը նախևառաջ անդրադառնում է առաջին հարկի բնակարանների բնակիչների վրա։

Տիկին Հեղինեն ցույց է տալիս տան այն հատվածները, որտեղ խոնավությունից անգամ սնկեր են աճել։ Նույն իրավիճակն է նաև հարևան մուտքի առաջին հարկում։ Առավել վատթար վիճակ է տան նկուղում, որտեղ ջրի հոսքը չի դադարում։

Շենքի բնակիչներն ասում են՝ պարտաճանաչ վճարում են գույքահարկը և շենքի պահպանության համար նախատեսված հարկը, բայց որևէ բարեկարգում այս տարիների ընթացքում չեն տեսել։

Երկու տարվա ընթացքում դիմել են ամենատարբեր պատկան մարմինների, որևէ արդյունքի չհասնելուց հետո՝ նախորդ տարեվերջին դիմում են գրել  նաև Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետի աշխատակազմն իր հերթին դիմել է Վաղարշապատի համայնքապետարան, որտեղից եկել են և ուսումնասիրել խնդիրը, սակայն՝ կրկին անարդյունք։

Factor TV-ն խնդրի մասով դիմեց Վաղարշապատի համայնքապետարան, որտեղից մեզ փոխանցեցին, որ խնդրի կարգավորման համար մրցույթ են հայտարարել, սեպտեմբերի 3-ին հաղթող ընկերություն արդեն իսկ ընտրվել է, ինչը նշանակում է, որ առաջիկայում կսկսվեն նորոգման աշխատանքները։ FactorTV-ի հարցին՝ իսկ բնակիչները կստանա՞ն փոխհատուցում վնասված բնակարանների համար, համայնքապետարանը հստակ պատասխան չտվեց, նշեցին՝ եթե նման հարցով բնակիչները դիմեն, հարցը կքննարկվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան