3-րդ Հանրապետության էջը փակվա՞ծ է․ Փաշինյանը 4-րդ Հանրապետության հաստատման մասին է հայտարարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.06.2026 | 19:24
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 19:21
Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է սկսում
14.06.2026 | 19:07
100,000 և ավելի ընտրակաշառքի մեխանիզմն աշխատեց․ Գասպարի. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 19:02
Կգա ժամանակը` կիմանաք. Արման Աբովյանը` ԲՀԿ-ի հետագա քայլերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:52
Սուրեն Պապիկյանը Փարիզում է
14.06.2026 | 18:48
Ձայնագրության Դավոն ես եմ, բայց պնդում եմ`կաշառք չեմ տվել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:41
Եթե փողոցային պայքար սկսվի, անկանոն և զոհերով կլինի, դրա համար այդ քայլին չենք գնում. Ղումաշյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:26
ԿԸՀ-ն ամփոփեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:15
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից
14.06.2026 | 17:41
ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների վերջնական արդյունքները. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 17:37
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
14.06.2026 | 16:57
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
14.06.2026 | 16:20
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
14.06.2026 | 16:00
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
14.06.2026 | 15:43
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնելու է Լյուքսեմբուրգ
Բոլորը

Երրորդ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատման մասին հայտարարեց։

Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր»-ը 4-րդ հանրապետության մասին հայտարարում է հատուկ հռչակագրով, որտեղ ներկայացված են 9 կետանոց անելիքները։ Ըստ դրանց՝ Նիկոլ Փաշինյանը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում կառավարման իր մանդատը ևս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին՝ ակնկալելով ձևավորել սահմանադրական մեծամասնություն, իսկ ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունում, անձեռնմխելի պահելով Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքը: Բացի այս, ակտիվացվելու են Եվրամիությանը Հայաստանի անդամագրվելուն ուղղված ջանքերը՝ դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։ Փաշինյանի այս նոր գաղափարը թիմակիցները ծափահարություններով ընդունեցին։

Համագումարին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանի 4-րդ հանրապետությունն արդեն հաստատված է, խաղաղության դարաշրջանը բացված է, նոր փուլ ենք թևակոխում։ Այս դեպքում, ըստ Փաշինյանի,  Աստվածաշունչն է ասում՝ նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում։

«3-րդ հանրապետությունը մեր հարազատն է, մեր ինքնությունն է, մեր երկիրն է, մեր պետությունն է,  մենք սիրում ենք, բայց նաև նոր գինին նոր տիկերի մեջ»,-ասել էր վարչապետը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատում է՝  ինքը դեռ երեք տարի առաջ ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ է Փաշինյանին ասել, որ նա փակում է 3-րդ հանրապետության էջը և ստեղծում 4-րդ հանրապետություն, որը հաճո է Ադրբեջանին և Թուրքիային:

Փաշինյանի գնահատմամբ՝ 3-րդ հանրապետության կյանքը երկար չի ստացվել, որովհետև շրջափակումը, պատերազմը, տնտեսական անկումը, արտագաղթը թույլ չեն տվել անկախության հանրաքվեի երազանքն իրականություն դարձնել։ Վարչապետն ընդգծում  է՝ 4-րդ հանրապետությունը 3-րդից տարբերվում է, նախևառաջ, խաղաղությամբ։

«4-րդ հանրապետությունը հաստատված է Կիրանցով Ոսկեպարի եկեղեցով: Մենք այդ քաղաքականության բովանդակությունը պետք է դարձնեն մեր իրականության  անբաժանելի մաս»,-հավելել էր կառավարության ղեկավարը։

Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորը նշում է՝ Փաշինյանը 4-րդ հանրապետության հռչակմամբ հերթական միակողմանի զիջումն է անում՝ բավարարելով  Ադրբեջանի պահաջները։ Իսկ այս ամենը, ըստ Խաչատրյանի,  մեկ նպատակ ունի՝ ստանալ Խաղաղության պայմանագիրը։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ էլ՝ հայկական պետության մեջ չպետք է թվաբանության տեսքով տարանջատումներ լինեն՝ երրորդ կամ չորրորդ հանրապետություն։ Նրա կարծիքով՝ Անկախության հանրաքվեի նպատակը ոչ թե այն է եղել, որ երկրորդից անցնենք երրորդ հանրապետության, այլ վերականգնենք անկախ Հայաստանը: Հայրիկյանը կարծում է, որ չորրորդ հանրապետության մասին հայտարարությունը ոչ մի իրավական, պատմական և քաղաքական հարց չի պարունակում։ 

Ի դեպ, 4-րդ հանրապետության հռչակման անհրաժեշտության մասին խոսել էր նաև Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը․ 44-օրյա պատերազմից հետո նա հոդված էր հրապարակել՝ «Դեպի Չորրորդ Հանրապետություն» վերնագրով: Արմեն Սարգսյանն այդ հոդվածում նշել էր, որ 44-օրյա պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան