Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 1 մարդ զոհվել է

Լուրեր

05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մեկ օրում բացահայտվել է 152 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

☑️57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️11 դեպք՝ խարդախության,
☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
☑️4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, սառը զենք կրելու, փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️3-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու,
☑️2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, հետամտելու։

Բացահայտվել են նաև դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, սուտ մատնության, ինքնիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

☑️2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1-ական դեպք՝ խուլիգանության, ճանապարհատրանսպորտային պատահարի, խարդախության։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 1 մարդ զոհվել է․ 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։