Մի քանի գետերի վրա կարգելվի փոքր ՀԷԿ-երի կառուցումը. Էրիկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Ջրային օրենսգրքում, որով նախատեսվում է փոխել փոքր ՀԷԿ-երին տրվող ջրօգտագործման թույլտվություններն այն գետերի համար, որտեղ կան կա՛մ Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ, կա՛մ ջրառը կազմում է 40 տոկոս։

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝  ջրօգտագործման թույլտվություն չի տրվի նաև այն դեպքում, երբ նախատեսվող գործունեությունը կշրջանցի ջրաչափական դիտակետերը։

Այս մասին այսօր Ազգային ժողովում Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի զեկուցման ժամանակ ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս սահմանափակումները կտարածվի այն ընկերությունների կամ ԱՁ-ների վրա, որոնք արդեն իսկ ստացել են թույլտվություն, սակայն ՀԷԿ-երը դեռևս չեն շահագործում։

Հարցին ի պատասխան Էրիկ Գրիգորյանը նկատեց․ «Օրենսդրական կարգավորումը վերաբերում է ջրօգտագործման թուլտվությունը մերժելու հիմքերին, ուստի արդեն տրված թույտվությունների վրա այս կարգավորումը չի տարածվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։